Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ

23.05.2025 12:38
720

Սիրելի՛ շրջանավարտներ

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ դպրոցական վերջին դասն ազդարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։

Այսօր Դուք կանգնած եք կարևոր մի սահմանագծի վրա։ Հրաժեշտ եք տալիս հարազատ դարձած կրթօջախին, և մուտք գործում կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու պատասխանատու մի շրջափուլ, որտեղ ամեն քայլ հնարավորություն է՝ նորը սովորելու, բացահայտելու, փորձելու և անձնական աճ գրանցելու համար։

Լիահույս եմ, որ դպրոցական տարիներին ձեր մանկավարժներից փոխանցված հիմնարար գիտելիքներն ու պատգամները կօգնեն ձեզ՝ գտնելու ձեր ճիշտ ու հաստատուն տեղը ժամանակակից աշխարհում, դիմակայելու կյանքի մարտահրավերներին, կայանալու որպես գիտակից ու արժանապատիվ քաղաքացիներ: Ուստի, զարգացրեք և խելամտորեն օգտագործեք այն գիտելիքը, որ ստացել եք դպրոցում, որովհետև դրանով եք բացելու դպրոցից հետո ձեզ հանդիպած դռները, դրա շնորհիվ եք կայանալու և դրա միջոցով եք իրագործելու այն բոլոր երազանքները, որոնք այսօր միգուցե անհնարին են թվում։

Սիրելի՛ շրջանավարտներ, առանձնահատուկ ուզում եմ շնորհավարել նաև ձեր ուսուցիչներին, ովքեր արժանի են մեծարանքի խոսքերի: Նրանք այսօր հպարտանալու ամենամեծ իրավունքն ունեն, քանզի դուք նրանց բազում չարչարանքների ու քրտնաջան աշխատանքի կրողներն եք: Սովորե՛ք սիրով, ընտրե՛ք ձեր հոգուն հարազատ մասնագիտություն, և դուք անպայմանորեն կկերտեք ձեր հաջողության ճանապարհը՝ ապահովելով թե՛ անձնական թե՛ մասնագիտական շարունակական զարգացում։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում հաստատակամություն և լավատեսություն՝ Ձեր բոլոր նախաձեռնություններում։

Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40