Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը

21.06.2023 15:43
744

Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ)՝ Ադրբեջանի վերաբերյալ 6-րդ զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական վերաբերմունք կա հայերի դեմ: ՌԱԵՀ-ը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի օգտագործում է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցից և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:

ՌԱԵՀ-ը նաև անդրադառնում է 2021 թ.-ի ապրիլին Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացմանը, ինչը նույնպես մեծ քննադատություն է առաջացրել:

«ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման մասին հանձնաժողովի արտահայտած լուրջ մտահոգությունները «ագրեսիայի» լեզվի դիմելու և պարբերաբար թշնամական թեզերի առաջ քաշման առնչությամբ, որոնք քարոզում են ռասիստական կարծրատիպեր և հավերժացնում թշնամանքը», - նշված է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև բազմաթիվ հաղորդումների մասին, որոնք ՌԱԵՀ-ը ստացել է հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին 2020 թ.-ի պատերազմից ընթացքում և դրանից հետո:

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25