Թուրք մականունով Սյունիքի նախկին մարզպետներից մեկը մասնակցել է Շուռնուխում ՀՀ դրոշի բարձրացման արարողությանը՝ դրանով իսկ պղծելով միջոցառման բուն էությունը

07.03.2021 15:34
13072

Այսօր Հայոց Շուռնուխում հերթական անգամ բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը, որը նախորդներից  տարբերվում է իր բարձրությամբ:

Եթե նախկինում Շուռնուխում դրոշները բարձրացվել են առանց պաշտոնական արարողությունների, ապա այս անգամ հանդիսավոր ընթացք է տրվել դրան:

Անշուշտ, Հայաստանի դրոշի բարձրացումն ուշագրավ քայլ է հետպատերազմյան մեր օրերում. քանիցս ենք ասել՝ ոչ մի անգամ  Հայոց եռագույնի հանդեպ հարգանքն ու ակնածանքն այնքան մեծ չեն եղել, որքան 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո:

Դա է պատճառը, որ Կապանի տարածաշրջանում եւ ընդհանրապես Սյունիքի սահմանամերձ գրեթե բոլոր բնակավայրերում մինչեւ հիմա՝ տարբեր տեղերում,  բարձրացվել է Եռագույնը:

Այսօրվա միջոցառումն էլ, անշուշտ, գնահատանքի արժանի է, բայց եւ առավել արժանի կլիներ, եթե…

Պարզվում է՝ Սյունիքի նախկին մարզպետներից մեկը, ում այս կողմերում թուրք են անվանում, ով վերջին երկու-երեք ամսում հաջողությամբ իր կեղտոտ ձեռքերն է տաքացնում Սյունիքի դժբախտությունների վրա, փորձել է օգտագործել այսօրվա արարողությունը նույնպես եւ հիշեցնել իր կենդանության մասին:

Իհարկե, նրա սպասավորները  վճարովի համբույրներ են նվիրել այդ արարածին, բայց…

Ներկաներին հատկապես ապշեցրել է, որ թուրք անվամբ տղայի հետ էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահի որդին…

Եվ բազմաթիվ սյունեցիներ իրենց անթաքույց տարակույսն արտահայտեցին՝  մենք  հարգում ենք Ռոբերտ Քոչարյանին, մինչդեռ նրա որդին Սյունիքն ասպատակող եւ պղծող, Սյունիքի արժանապատվությունը ոտնահարած ենիչերիի հետ է…

Այդ ամենից հետո առնվազն երկու հարց է ծագել Սյունիքում:

Առաջին. ո՞վ է Սյունիքին առավել շատ վնաս տվել ու դժբախտություններ պատճառել՝ թուրք-ազերի՞ն, թե՞ թուրք հորջորջվող նախկին մարզպետը:

Երկրորդ. իսկապե՞ս պետք է  պայքարել Նիկոլի դեմ, եթե  նրա իշխանությանը փոխարինելու են գալիս մարդիկ, որոնց փեշի տակ է երբեմնի սրբապիղծ մարզպետը:

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02