Աննախադեպ երաժշտական փառատոն Կապանում

06.07.2023 10:32
1922

Հեռավոր 1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն: Երկար դեգերումներից հետո կապանյան մշտական գրանցում ստացավ գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության գործիքը: Եվ ահա տասնամյակներ հետո երգեհոնային դահլիճը ևս մի համալրում է ունենում՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր: Այս նախաձեռնության ակունքներում է կանգնած արմատներով կապանցի, միջազգային մրցույթների դափնեկիր, ճանաչված թավջութակահար Սևակ Ավանեսյանը: Ավելի ստույգ՝ նրա ջանքերի և նվիրումի շնորհիվ կապանյան գրանցում ստացավ երաժշտական այդ եզակի գործիքը:

Այս հաճելի իրադարձությունը զուգորդվեց Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում միջազգային փառատոնի անցկացման հետ, որի բացումը կայացավ հուլիսի 4-ին: Այն իրականություն դարձավ Կապանի համայնքապետարանի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցության շնորհիվ: Ամռան այդ երեկո երգեհոնային դահլիճում էին հավաքվել դասական երաժշտության երկրպագուներ, այս անգամ ունկնդիրը լինելու դաշնամուրային համերգի: Դահլիճում էին միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ կատարողներ, նաև օտարազգի Էռնեստ Բիթները, ով շուկայականից անհամեմատ ցածր գնով համաձայնվեց Կապան ուղարկել այդ գործիքը և եկել էր տեսնելու, թե դաշնամուրն ինչպես է տուն հասել:

Բեմահարթակ հրավիրվեցին փառատոնի նախաձեռնող խմբի անդամներ՝ Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սևակ Ավանեսյանն ու Հայկ Աբելյանը՝ դաշնամուրների վերանորոգման և պահպանման լավագույն և եզակի վարպետ: Երախտագիտություն հայտնվեց դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին և աջակիցներին՝ հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն գործիքը Կապանում ունենալու համար:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ողջունեց հյուրերին Կապանում գտնվելու և փառատոնի մասնակցության առիթով՝ նշելով, որ փառատոնը Կապանի մշակույթային կյանքում եզակի ու նշանակալի իրադարձություն է և իր շուրջն է համախմբել երաժիշտներ՝ ինչպես հանրապետությունից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից: Համայնքի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ փառատոնը և նման արժեքավոր դաշնամուրի ձեռք բերումը նոր ազդակ կլինեն համայնքում երաժշտական կյանքն էլ ավելի աշխուժացնելու համար և անմոռանալի տպավորություններ կպարգևեն կապանցի հանդիսատեսին, ով մշտապես տարբերվել է դասական երաժշտության հանդեպ ընդգծված ճաշակով ու վերաբերմունքով:

Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից անցկացվող «տաղանդների բացահայտում» մրցույթի դափնեկիրների կատարումներով զարդարվեց փառատոնը: Հետո հանդես եկան անվանիները. միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, ով գործիքն անձամբ փորձարկեց Վիեննայում և հաստատեց, որ այն լավագույնն է: Այնուհետև հանդես եկան դասական երաժշտության ոլորտում մեծ հեղինակություն վայելող մեր հայրենակից, արմատներով կապանցի Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը և Ուրսուլա Վոն Լերբերը: Համերգի ավարտին հանդիսատեսին անակնկալ էր սպասվում՝ երկու դաշնամուրներով այս վիրտուոզ երաժիշտները հանդես եկան միասին:

Նրանք իսկական տոն պարգևեցին կապանցի երաժշտասերներին: Համենայն դեպս վերջիններս բավականության զգացումով հեռացան դահլիճից՝ փառատոնի ծրագրով անցկացվող մյուս համերգների մասնակիցը լինելու մտադրությամբ: Համենայն դեպս 10 օր կշարունակվի փառատոնը:

                                                                                                                                            

Վահրամ Օրբելյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12