Լեոնիդ Գրիգորյան. «Այն օրվանից, երբ չայցելեմ իմ զինվորների շիրիմներին, կդադարեմ հրամանատար լինելուց »

25.09.2020 15:40
9442

Մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Այս ճշմարտությունը Կապանի նախկին զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, ով մերօրյա ազատամարտում Կապանի 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի հրամանատարն էր, գործելակերպ է դարձրել: 2006 թվականից սկսած՝ նա այցելում է իր հրամանատարությամբ գործած գումարտակի զոհված տղաների գերեզմաններ, ոգեկոչման միջոցառումներ անում: Երթուղին սկսվում է Կապանից՝ ընդգրկելով հանրապետության հետեւյալ բնակավայրերը՝ Մասիսի շրջանի Այնթապ գյուղ (շարքային Կարեն Թովմասյան), Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղ (շարքային Վյաչեսլավ Հովհաննիսյան), Արագածոտնի մարզի, Արագած գյուղ (շարքային Էդվարդ Այվազյան), Կոտայքի մարզի քաղաք Չարենցավան (շարքային Մանվել Անտոնյան), Տավուշի մարզի գյուղ Թեղուտ (շարքային Գեւորգ Հախվերդյան), Տավուշի մարզի քաղաք Իջեւան (շարքային Հրանտ Ղազարյան): Ուխտագնացությունն ավարտվում է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում՝ լեյտենանտ Մարտիրոս Հայրապետյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով: Այցելություն է կատարվում նաեւ հանրապետության ներքին գործերի նախարարության Կապանի պահպանության բաժնի գումարտակի զոհված զինվորների՝ Նորայր Ղուկասյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Գրիգոր Մնացականյանի եւ Ալբերտ Հովհաննիսյանի շիրիմներին: Այդ գումարտակը եւս ղեկավարել է Լեոնիդ Գրիգորյանը:

 Փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը պատմում է, որ սկզբում գումարտակի զինվորները զանգահարեցին եւ առաջարկեցին կազմակերպել հանդիպում, որը վերածվեց գումարտակին նվիրված անդրանիկ միջոցառման՝ կազմակերպված «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության հետ: Ներկայացուցիչներ էին հրավիրված պաշտպանության նախարարությունից, ներկա էին Կապանի հանրակրթական դպրոցների տնօրեններ, մտավորականներ, մարտական ընկերներ, հիմնարկների ղեկավարներ եւ այլք: Այսպիսով՝ 2006 թ. հուլիսի 19-ը հռչակվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին գումարտակի կազմավորման օր, ու այդ օրն առաջին անգամ նշելուց հետո գումարտակի տղաներով որոշում են կայացրել այսուհետ այցելել գումարտակի զոհված տղաների շիրիմներին:

Փոխգնդապետի փոխանցմամբ՝ 2020-ին լրացավ 15 տարին, ինչ նրանք այցելում են զոհված տղաների շիրիմներին, ընդ որում՝ այցերից մեկի ժամանակ ուխտավորների խմբին միացավ 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Միխաիլ Գրիգորյանը:

Ինչեւէ, օրինակելի  այս նախաձեռնությունը դարձավ ավանդույթ: Դեռ ավելին, այցերից մեկի ժամանակ տղաները հետմահու պարգեւատրվեցին 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 15-ամյակին նվիրված հուշամեդալով:

Տարիներ առաջ գումարտակի զինվորներ Հրանտ Ղազարյանի եւ Գեւորգ Հախվերդյանի գերեզմաներին գրանիտե տապանաքարեր են տեղադրվել մարտական ընկերների կողմից:

- Կորցրի որդուս, բայց ուրախ եմ, որ ձեռք բերեցի տասը որդի: Շնորհակալ եմ, տղաներ, շնորհակալ եմ անչափ, - տապանաքարը տեղադրելուց հետո ասել է Հրանտ Ղազարյանի մայրը:

Այս անգամվա այցը սկսվեց սեպտեմբերի 18-ին եւ ավարտվեց Անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 20-ին: Նախապես պլանավորվել էր 3-4 դպրոցների տնօրենների հետ, որ լինեն անվանակոչության միջոցառումներ, դասարաններ կոչվեն գումարտակի նահատակ զինվորների անուններով, սակայն համավարակի հետ կապված՝ դրանք հետաձգվեցին:

«Բայց իմ ուխտագնացությունը չհետաձգվեց, եղա զոհված տղաների օջախներում, հանդիպեցի որդեկորույս մայրերին, ծաղիկներ խոնարհեցինք նահատակների շիրիմներին, իսկ ամենավերջում՝ հայկական ավանդույթի համաձայն՝ հավաքվեցինք սեղանի շուրջ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով մեր զինակիցների հիշատակը, այնուհետեւ մի բաժակ ըմպելով նրանց կենդանի կենացը: Այն օրվանից, երբ չայցելեմ իմ զինվորների շիրիմներին, այդ օրվանից կդադարեմ հրամանատար կոչվելուց»,- այսպես ավարտեց իր խոսքը փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:

Ցավոք, մեր իրականության մեջ նման դեպքերը սակավ են, շատ-շատ ցանկալի կլիներ, որ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի նախաձեռնությունը վարակիչ լիներ բոլոր հրամանատարների համար:

                                                                                                                   Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40