Մասնագետները բացառում են Ողջի գետում ձկների անկման փաստի փոխկապակցվածությունը ԶՊՄԿ-ի պոչանքների հետ

15.03.2023 20:22
2582

Մարտի 14-ին Ողջի գետում անկած ձկների թեման շարունակում է քննարկվել Կապան քաղաքում:

Պատճառների վերաբերյալ շրջանառվում են տարբեր վարկածներ, բայց քանի որ ոչնչացած ձկներից եւ գետից վերցրած նմուշների փորձաքննության արդյունքները դեռեւս հայտնի չեն, ուստի վերջնական ու հավաստի եզրահանգումներ անել հնարավոր չէ:

Եվ, այդուհանդերձ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը բացառում է, որ տեղի ունեցածը կապված լինի «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության պոչանքների հետ:

Նման եզրահանգման պատճառներից մեկն այն է, որ ձկների անկումը նկատվել է Կապան քաղաքի տարածքում:

Կոմբինատի պոչանքների հետ աղերս ունենալու դեպքում՝ ձկների անկում եւ գարշահոտություն անպայմանորեն կտարածվեր նաեւ  Ողջիի վերին հոսանքում նույնպես, ինչը չի նկատվել:

Այնուհետեւ՝ դեպի Ողջի գետ՝ Քաջարան քաղաքից մինչեւ Կապան ընկած տարածքում կոմբինատի պոչանքների ներհոսք չի արձանագրվել:

Ներկայումս, ըստ տեսչական մարմնի ներկայացուցչի՝ առավել հավանական է համարվում կոյուղաջրերի արտահոսքի տարբերակը, ինչը, սակայն կհաստատվի կամ կհերքվի նմուշափորձում կատարելու արդյունքում:

Հ.Գ.-1

Ինչպես հայտնի դարձավ՝ ոլորտի մասնագետները ներկայումս Ողջի գետը եւ ափամերձ միջավայրը անվտանգ են համարում կենդանական ու բուսական աշխարհի  համար:

Հ.Գ.-2

Քիչ առաջ խնդրո առարկայի շուրջ զրույց ունեցանք ԶՊՄԿ բնապահպանության բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտումյանի հետ, ով մասնավորապես ասաց՝ «Ողջի գետում ձկնանկումը  ԶՊՄԿ-ի հետ ոչ մի առնչություն չունի, կոմբինատում որևէ վթար կամ արտահոսք տեղի չի ունեցել, տեղեկությունը հաստատել է նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը՝ ենթադրելով, որ հնարավոր պատճառը կարող է  լինել կոյուղաջրերի կամ որևէ քիմիական նյութի խառնվելը Ողջի գետի ջրերի հետ»։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40