ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.06.2022 10:51
1092

Սիրելի՛ երեխաներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ տոնական օրացույցում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթով:

Երեխաները ոչ միայն մեր վաղվա օրն են, այլև մեր հանրության թերևս ամենակարևոր խումբը, քանի որ նրանք ամենաշատն ունեն մեր՝ մեծահասակներիս, պաշտպանության ու խնամքի, սիրո և հոգատարության կարիքը: Մենք՝ մեծահասակներս, կյանքում ունենք կարևոր առաքելություն և պարտականություն․անել հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու պայմաններ մեր երեխաների կյանքի անվտանգության, առողջության, լիարժեք զարգացման, որակյալ և ժամանակակից կրթության համար, որպեսզի հասուն տարիքում մանկության տարիները մեր երեխաների մոտ արթնացնեն միմիայն ջերմ հիշողություններ։

Հիշե՛նք, որ երեխայի երջանկությունը՝ դա ընտանիքի ամուր հիմքն է, իսկ ամրությունը՝ երջանկության գրավականը։

Սիրելի՛ փոքրիկներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս պայծառ օրվա կապակցությամբ` մաղթում առողջություն, անհոգ ու զվարթ մանկություն և վառ տպավորություններով լի օր։

Թո՛ղ անկեղծ ժպիտն ու ծիծաղը միշտ շողան ձեր դեմքին։

 

Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը»

14.09.2026 16:38

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06