ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.08.2022 10:58
1223

Սիրելի՛ երիտասարդներ

Այսօր՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են զգում և երիտասարդ համարում անկախ տարիքից։

Երիտասարդությունը սոսկ շարժիչ ուժ չէ, այն յուրօրինակ մտածողություն է, երազելու համարձակություն, համառություն, ժամանակի զարկերակը զգալու և մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։

Այսօր ուրախ եմ փաստել, որ մենք Կապանում ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ և պահանջատեր երիտասարդություն, որոնց կարելի է վստահել վաղվա օրը։

Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր համայնքի զարգացման։ Լինեք ստեղծագործող, նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ տարիներին ձեր կողմից ձեռքբերված գիտելիքները, կարողություններն ու հմտություններն են ողջ կյանքում լինելու ձեր հաջողությունների ու ձեռքբերումների հիմնական երաշխավորը։

Հավատացե՛ք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։ Ապագան գիտելիքներով հարուստ, գործուն, հմտություններով զինված մարդկանցն է։ Խելամտորեն օգտագործեք երիտասարդության ձեր տարիները՝ այդ որակները հնարավորինս զարգացնելու համար։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ ապագայի ճիշտ պատկերացում ու տեսլական, համարձակ որոշումներ և ստեղծագործ աշխատանք։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01