ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2022 10:18
1072

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Այսօր սպասված օր և կյանքի կարևորագույն փուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել գիտելիքների և մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ՝ լի ինչպես հաջողություններով ու ձեռքբերումներով, այնպես էլ դժվարություններով ու խոչընդոտներով։ Ցանկությունս է, որ երբեք չվախենաք դժվարություններից, այլ վստահորեն ու հաստատուն քայլերով գնաք ձեր նպատակների ու երազանքների հետևից, գտնեք ձեր արժանի տեղն այս կյանքում ու դառնաք պահանջված և որակյալ մասնագետներ:
Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է, ուստի օրըստօրե փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող եք դիմագրավել միայն արդիական, կայուն և հարուստ գիտելիքներով: Հիշե՛ք, որ գիտելիքը ուժ է և բոլոր ժամանակների այն չարժեզրկվող հարստությունը, որը ոչ ոք ձեզանից խլել չի կարող:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Բոլոր աշակերտներին և ուսանողներին, ուսուցիչներին ու կրթական համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն, անսպառ եռանդ ու կրթական բազում ձեռքբերումներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40