ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2021 10:04
1260

Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ, ծնողներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Այսօր առանձնահատուկ և կյանքի կարևորագույն փուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների և մարդկային հարաբերությունների մի նոր աշխարհ։Վստահ եմ, որ լինելու եք պահանջկոտ ու պրպտող, նպատակասլաց ու ինքնակրթվող, որովհետև ժամանակի պահանջներին համընթաց քայլելով միայն կարող եք արձանագրել շոշափելի առաջընթաց բոլոր բնագավառներում։

Ուստի, սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, օգտագործե'ք կրթվելու և գիտելիքներով հարստանալու ձեր ուսումնառության տարիները, լավ սովորե՛ք և հիշե՛ք, որ գիտելիքը այն միակ սեփականությունն է, որը ոչ ոք չի կարող ձեզանից խլել։ Ուսման ձեր բարձր առաջադիմությամբ ու հաջողություններով ամրապնդե՛ք ձեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ և անմիջական մասնակցությունն ունեցեք մեր համայնքի ապագայի ու ավելի լավ Կապանի կերտման գործում:

Շնորհավորում եմ ևս մեկ անգամ բոլոր աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին ու կրթական համակարգի բոլոր աշխատողներին և մաղթում մեծ ձեռքբերումներ, հաջողություններ և նորանոր բարձունքներ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40