ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2023 10:27
1004

Սիրելի՛ համաքաղաքացիներ

Հայոց բանակի հարգելի՛ հրամանատարներ,

պարոնայք սպաներ և զինվորներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ, բոլորիս համար թանկ ու հիշարժան օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31–րդ տարեդարձի կապակցությամբ։

Թեև երիտասարդ, բայց բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած մեր բանակը, անկախ ամեն ինչից, այսօր էլ շարունակում է մնալ մեր հայրենիքի և ժողովրդի հանգստության և անվտանգության պաշտպանը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և վաղվա օրվա նկատմամբ մեր հավատի ու լավատեսության երաշխիքը։

2020 թվականը և դրան հաջորդած տարիները վիթխարի մի փորձություն էին մեր զինված ուժերի համար՝ հակառակորդի սանձազերծած պատերազմի և հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին դիմագրավելու առումով։ Սակայն, անհավասար պատերազմի ծանր պայմաններում, մեր զինվորների կանխարգելիչ գործողությունները և բազում մարտական առաջադրանքները, որոնք իրականացրեցին մեր զինված ուժերը, վկայությունն են այն փաստի, որ մենք ունենք պետության ու բանակի արժեքն իրապես իմացող նվիրյալ տղաներ։

Այսօր, մեզ ոչինչ չի մնում անելու, քան ամուր կանգնել բանակի կողքին, կանգնել ամենօրյա աշխատանքով ու պատասխանատվությամբ։ Մենք պետք է ուղղենք մեր մեջքը և ապացուցենք հայի արժանապատիվ տեսակն ու արժանին մատուցենք ռազմի դաշտում ընկած մեր հերոսների հիշատակին։ Մենք ունենք բանակ, որը մեծագույն գրավականն է մեր անկախ պետության և այն վերջնական հաղթանակի, որը մենք դեռ ունենալու ենք:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս համազգային այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում մեր երկրին միասնականություն, ամուր կամք և զորացում։

Շնորհավո’ր տոնդ հայ զինվոր և 31-ամյա Հայոց Բանակ։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40