Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքը՝ Կապանի արվեստի պետական քոլեջի 60-ամյակի կապակցությամբ

28.11.2025 11:39
1717

Հարգելի՛ կապանցիներ

Լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում եմ Կապանի արվեստի պետական քոլեջի հիմնադրման 60-ամյակը:

Քոլեջն իր ստեղծման առաջին օրվանից հանդիսացել է մեր քաղաքի կրթամշակութային կյանքի առանցքային շարժիչ ուժերից մեկը՝ դառնալով սերունդների համար մշակութային ուղի հարթելու և գեղագիտական բարձր ճաշակ ձևավորելու մեկնակետ։ Հատկանշական է, որ կրթօջախն այդ տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ շարունակաբար պահպանելով արվեստի, երաժշտության հանդեպ սեր սերմանելու, գեղարվեստական արժեքներ փոխանցելու և մասնագիտական կայացման ամուր հիմքեր ստեղծելու իր կարևոր դերակատարումը։

Այդ ամենի խոսուն վկայությունն են կրթօջախի բազմաթիվ շրջանավարտները, ովքեր տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքներով և հմտություններով այսօր աշխատում են համայնքի երաժշտական և արվեստի դպրոցներում՝ իրենց փորձն ու ստեղծագործական մոտեցումները փոխանցելով նոր սերունդներին և նպաստելով համայնքում կրթամշակութային միջավայրի շարունակական զարգացմանը։

Անշուշտ, Կապանի արվեստի պետական քոլեջի ձեռքբերումներն ակնհայտ են. տարբեր ոլորտներում աչքի ընկնող շրջանավարտներ, մրցունակ մասնագիտական պատրաստվածություն ունեցող սաներ և հանրային գնահատանքի արժանացած դասախոսական կազմ, ովքեր տարիներ շարունակ պահպանում են որակի բարձր նշաձողը։

Այս նշանակալի առիթի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ արվեստի պետական քոլեջի ողջ անձնակազմին՝ հույս հայտնելով, որ երաժշտական բազմամյա ավանդույթներ ունեցող կրթօջախը կշարունակի իր անշեղ ընթացքը՝ կրթելով ապագա անվանի և նվիրյալ երաժիշտների, ովքեր իրենց գործունեությամբ կծառայեն համայնքի մշակութային վերելքին։

Գևորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40