ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

26.05.2023 10:26
1024

Սիրելի՛ շրջանավարտներ
Սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ: Այս տոնն իր մեջ յուրօրինակ խորհուրդ ունի․ Ավարտվում է դպրոցական անհոգ մանկությունը և սկսվում է մեծ կյանք մտնելու, կայանալու, ձևավորվելու, նորովի մտածելու և գործելու մի ժամանակահատված, որը դառնալու է վճռորոշ և ուղղորդիչ հետագա ողջ կյանքի համար:
Սիրելի՛ շրջանավարտներ, կյանքի այս փուլում հիմք է դրվում ձեր հետագա ուղու ձևավորմանը, որի հիմքում մասնագիտական ճիշտ ընտրությունն է, իսկ մասնագիտական ճիշտ ընտրություն կատարած ու որակյալ կրթություն ստացած քաղաքացին այսօր մեր պետության կայուն զարգացման և հզորացման հենասյունն է: Առավել քան վստահ եմ, որ դուք կկատարեք գիտակցված և որ ամենակարևորն է ձեր ցանկություններին համապատասխան ընտրություն և կդառնաք մասնագիտական որակներով և բարոյական բարձր հատկանիշներով օժտված քաղաքացիներ:

Փորձեք հնարավորինս արդյունավետ օգտագործել համալսարանում ուսումնառության տարիները, ուսման մեջ եղեք պահանջատեր, նախաձեռնող, ներդրեք բոլոր ջանքերը կրթվելու և ձեր ընտրած մասնագիտության մեջ առաջատարը լինելու համար:
Կյանքի նոր շրջափուլի ճանապարհին ձեզ բոլորիդ մաղթում եմ անկոտրում կամք, աշխատասիրություն, անհասասնելին հասանելի դարձնելու նպատակասլացություն և կյանքում պիտանի մարդ դառնալու վճռականություն:
Բարի երթ, 2022-2023 ուստարվա սիրելի՛ շրջանավարտներ:

Գևորգ Ռազմիկի Փարսյան

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21