ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.06.2021 10:18
1342

Սիրելի՛ շրջանավարտներ

Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ՝ դպրոցական վերջին դասն ազադարարող խորհրդանշական օրվա կապակցությամբ։

Գիտելիքներով զինված ու հասունացած դուք թևակոխում եք մասնագիտության ընտրության և կյանքի ապագա ճանապարհն ուրվագծելու կարևոր մի շրջափուլ, որտեղ պետք է լինեք առավել հավասարակշռված և հաստատակամ, նպատակասլաց և բանիմաց: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ դպրոցական տարիներին ձեռք բերած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ վստահորեն մուտք գործել մեծ կյանք և հաղթահարել ցանկացած դժվարություն։

Ձեզանից միայն պահանջվում է արդյունավետ օգտագործել ԲՈՒՀ–ում սովորելու, գիտելիքներ կուտակելու համար ձեզ ընձեռված հնարավորությունները, նախանձախնդիր և հետևողական լինել գիտելիքների յուրացման հարցում և լիարժեք կրթությամբ նպաստել մեր հայրենիքի հետագա զարգացմանը ու հզորացմանը:

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել նաև մեր մանկավարժներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ձեզ հայեցի կրթելու գործում և այսօր վայելում են անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքի արդյունքը։

Սիրելի՛ շրջանավարտներ

Թող երիտասարդական եռանդը, մեծ երազանքներ իրականացնելու և համարձակ գործելու ցանկությունը երբեք չլքի ձեզ։

Բարի երթ դեպի նոր կյանք։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40