Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ տնօրենին

06.10.2023 15:38
1550

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հոկտեմբերի 4–ին հյուրընկալել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը։

????Համայնքի ղեկավարը շնորհավորել է նորանշանակ տնօրենին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա տնօրինության ընթացքում կոմբինատը նոր կյանք և նոր թափ կստանա: Գ. Փարսյանի համոզմամբ տնօրենի գլխավորությամբ ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն իր գործունուեությամբ կկարողանա հաղթահարել ընկերության առջև ծառացած խնդիրներն ու առաջիկայում ապահովել կոմբինատի ընթացքը դեպի աճ և զարգացում։

????Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար՝ Սասուն Ավետիսյանը համայնքի ղեկավարին է ներկայացրել ընկերության դիրքորոշման նոր հայեցակարգը, իր տեսլականը, ինչպես նաև առկա խնդիրների լուծման համար նախանշված քայլերը։

????Երկուստեք կարևորելով կոմբինատի դերը համայնքի սոցիալ–տնտեսական զարգացման գործում՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների շրջանակում անել առավելագույնը՝ ապահովելով ընկերության կայուն և շարունակական աշխատանքը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40