Այն, ինչ ձեռնարկվում է «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի դեմ, ցնցող է ու սահմռկեցուցիչ

30.01.2018 14:32
2817

«Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն անհամատեղելի են եվրոպական ընտանիքին ինտեգրվող, քաղաքացիական հասարակություն կառուցող, Սահմանադրության 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն հռչակած երկրին:

Մայրաքաղաքային լրատվամիջոցների լռությունը հասկանալի է (արանքում Քաջարանի կոմբինատ ֆինանսական հսկա գոյություն ունի), մեզ ամենից շատ ու նախեւառաջ ապշեցնում է հանրապետության համապատասխան իշխանությունների լռությունն ու անտարբերությունը:

Ստեղծված իրավիճակում ցնցող էր հատկապես հունվարի 16-ին խմբագրի դեմ Ռուսաստանի Դաշնությունում անհայտ անձանց կողմից կատարած թուրքաբարո արարքը: Իհարկե, դեպքը տեղի է ունեցել ՌԴ տարածքում, բայց մի՞թե մերոնց հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի հետ:

Մենք դատապարտում ենք թերթի խմբագրին առեւանգելու փորձը եւ հույս հայտնում, որ թեկուզ ուշացումով հանրապետության իշխանությունները կհետաքրքրվեն կատարվածով, կհետաքրքրվեն, թե վերջին ամիսներին ինչ է կատարվում Սյունիքի մարզային թերթի շուրջ:

Բայց շտապեմ ասել՝ թերթի խմբագրի դեմ կատարված ոճրագործության փորձը հարված էր բոլոր սյունեցիներիս: Թերթի ու նրա խմբագրի հետ տեղի ունեցած եւ տեղի ունեցող անբարո արշավն էլ ուղղված է բոլորիս:

Ակնհայտ ու անվիճելի բաներ պիտի հիշեցնեմ. վերջին տասնհինգ տարում ոչ ոք այնպես խորությամբ ու անշահախնդրությամբ, գիտական պատասխանատվությամբ ու ազնվությամբ չի ներկայացրել մեր երկրամասի անցյալն ու այսօրը, ինչպես Սամվել Ալեքսանյանը: Իսկ թերթի բացառիկ թողարկումները, որ հանրագիտարանային ու սկզբնաղբյուրային նշանակություն ունեն, եղել եւ մնում են հազարավոր սյունեցիների սեղանի գիրքը:

Նա բոլոր իշխանավորներից, հանրային գործիչներից, լրագրողներից տարբերվել է մեկ ուրիշ առավելությամբ՝ գրեթե բոլոր հարցերում ունեցել է եւ ունի սեփական տեսակետ ու դիրքորոշում, երբեք իր վրա չի կրել որեւէ մեկի, անգամ իր մերձավոր ընկերների ու բարեկամների ազդեցությունը եւ ձգտել է մարզի ընթացքը լուսաբանել առավելագույն օբյեկտիվությամբ:

Նրա անկողմնակալությունը, ազնվությունը եւ օբյեկտիվությունը ստվերելու, ինչ-որ մարդկանց կողմից ուղղորդվելու պատրանք ստեղծելու շատերի բարբաջանքը հօդս է ցնդել վաղուց: Նախ՝ բոլոր այդ «ուղղորդողները» իրենց բաժինը Սյունիքից վերցնելուց հետո վաղուց փախել ու անհետացել են, այնուհետեւ՝ մարզի իրավիճակն այսպես տխուր չէր լինի, եթե նրանք Սյունիքում պաշտոններ վարելուց հետո մնային այստեղ ու չլքեին երկրամասը, ապրեին բոլորիս պես: Երկրորդ՝ ոչ թե այդ անցած-գնացածներն են երբեւէ ուղղորդել կամ ուղղորդում Սամվել Ալեքսանյանին, այլ իրենք են (թույլ տվեք ասել) ուղղորդվել Սամվել Ալեքսանյանի ճշմարիտ խոսքով: Եվ դա Սյունիքում բոլորը գիտեն:Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել, որ Սյունիքի մարզում վերջին տարիներին շատ-շատ հարցեր լուծում են ստացել հենց «Սյունյաց երկրի» հիմնավոր, փաստարկված խոսքի ազդեցությամբ ու շնորհիվ:

Որեւէ մեկը կարո՞ղ է հերքել, որ այսօր էլ Սյունիքում կամայականություներն առավել մեծամասշտաբ կլինեին, եթե չլիներ «Սյունյաց երկրի» զսպող, չափավորող, պետականամետ ու ազգանվեր պահվածքը:

Եվ շատ մեծ ցավ ենք ապրում, որ նման լրատվամիջոցին քաջալերելու, սատարելու փոխարեն ոտնձգություն են կատարում նրա հանդեպ, փորձում խափանել նրա գործունեությունը:

Մենք լավ ենք ճանաչում Սամվել Ալեքսանյանին, ծանոթ ենք նրա աշխարհայացքին, նրա ազնիվ ձգտումներին, ստեղծագործելու անմրցելի ներուժին, համարձակությանը եւ հետեւողականությանը:

Սխալ ճանապարհ են ընտրել բոլոր նրանք, ովքեր միջոցների միջեւ խտրություն չդնելով՝ փորձում են վախեցնելով, շանտաժի ենթարկելով, ընտանիքի անդամներին հետապնդելով կանգնեցնել նրա պետականամետ, երկրաշեն, սյունիքանպաստ գործունեությունը: Հավատացեք՝ դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Եվ եթե չեք մոռացել՝ առնվազն երկու-երեք անգամ թերթն ու նրա խմբագիրն անցել են նման, գուցե եւ ավելի դաժան փորձությունների միջով: 

Նրա հետ միայն պետք է համագործակցել ազնվորեն, հավասարը հավասարի հետ սկզբունքով ու փոխադարձ հարգանքով, եւ այդպես միայն կարելի է բոլորիս համար սիրելի թերթն ու կայքը ծառայեցնել ի նպաստ Սյունիքի:

Վախեցնելը, սպառնալը, թերթի աշխատողներին բարձր աշխատավարձի գայթակղությամբ գողանալը, որոգայթներ սարքելը, շանտաժի ենթարկելը, որդուն «պատանդ» պահելը, նրան ավելի արմատական քայլերի կմղեն: Եթե երբեւէ պարտվի անգամ, ապա արժանապատիվ կլինի նրա պարտությունը:

«Սյունյաց երկիր» թերթի դեմ ոտքի ելածներին ուզում եմ նաեւ հիշեցնել՝ Սամվել Ալեքսանյանը մենակ չէ, նրան հավատացողները, նրա խոսքին սպասողները միայն Սյունիքում հազարավորներ են: Առավել մեծ համակրողներ ունի գիտական, ստեղծագործող մտավորականության, շարքային սյունեցիների շրջանում: Նա ե՛ւ մեղրեցի ու կապանցի է, ե՛ւ գորիսեցի ու սիսիանցի, նա հայի մեր ուզած տեսակն է: Եվ մի ստիպեք, որ նրա համակիրների համբերությունը հատի…

Մի խոսքով՝ սթափության կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց ստրուկ եւ վախկոտ վիճակից դրդված պատերազմ են հայտարարել մարզային թերթին:

Ես ամաչում եմ բոլոր այն իշխանավորների համար, ովքեր 21-րդ լուսավոր դարում մարդուն կանչում եւ սպառնում են՝ ինչո՞ւ ես այդ թերթն ընթերցում, ինչո՞ւ այն մյուսը չես ընթերցում:

Մի բան էլ հիշեցնեմ՝ մարզպետները եկող-գնացող են, գյուղապետ-քաղաքապետ-համայնքապետերը ոչ միայն գնացող են, այլեւ շատ արագ մոռացվող, Քաջարանի կոմբինատի ղեկավարները եկող ու Սյունիքի հաշվին հարստացող եւ այստեղից փախչող են… Եվ իսկապես, ո՞վ է այդ մարդկանց հիշելու պաշտոնաթողությունից մի քանի րոպե հետո, իսկ եթե հիշեն նույնիսկ, ապա միայն անեծքի համար: 

Բայց «Սյունյաց երկիր» թերթն ու նրա խմբագիրը (ուզենք-չուզենք) արդեն իսկ մտել են Սյունիքի նորագույն պատմության մեջ եւ ընդմիշտ հիշվելու են: Հիշվելու են իբրեւ Սյունյաց աշխարհի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Ինչ վերաբերում է բոլոր այն իշխանիկներին ու տեղական ցեցերին, ովքեր անդամագրվել են թերթի ու նրա խմբագրի դեմ միջնադարյան արշավին, ապա ես նրանց խղճում եմ: Իսկ ավելի անկեղծ՝ նրանց դիրքորոշումն այնքան էլ կարեւոր չէ: Մի բան չեմ հասկանում՝ որոշ ժամանակ անց, երբ ավարտվի այս խառնաշփոթը, երբ իրենց մերօրյա տերը կփախչի Սյունիքից, ի՞նչ երեսով են մարդկանց մեջ դուրս գալու… 

ՄԱՐԱՏ ՕՀԱՆՅԱՆ 

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21