Կապան համայնքի ղեկավարի թեկնածուն նոյեմբերի 5-ի ընտրություններում

19.10.2017 09:45
2426

Աշոտ Հայրապետյան


Ծնվել է 1971 թվականի ապրիլի 10-ին Կապան քաղաքում:


1978-1988թթ. սովորել եւ ավարտել է Կապանի N3 միջնակարգ ռուսական դպրոցը:


1988թ. ընդունվել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետը եւ ավարտել 1993թ.` ստանալով մեքենաշինության տեխնոլոգի որակավորում: 1990-1993թթ. սովորել է բուհին կից ռազմական ամբիոնում՝ ստացել հրետանավորի մասնագիտություն եւ լեյտենանտի կոչում:


1993-1995թթ. մասնակցել է ՀՀ ինքնապաշտպանական ջոկատների կազմավորմանը, ՀՀ հարավարեւելյան սահմանների պաշտպանությանը եւ Արցախի համար մղվող մարտերին: Ունի կապիտանի կոչում:


1997-1998թթ. աշխատել է «Սյունիքի մարզային էլեկտրացանցեր» ՊՓԲԸ իրացման բաժնի ավագ մասնագետ:


1998-2001թթ. աշխատել է «Հայփոստ» ՊՓԲԸ «Սյունիքի փոստատուն դուստր» ՓԲԸ փոխտնօրեն:


2001-2002թթ. ղեկավարել է «Հայփոստ» ՊՓԲԸ «Սյունիքի մարզային ներկայացուցչությունը»:


2002 թվականից մինչեւ 2012 թվականի նոյեմբերի 9-ը աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային մասնաճյուղի» տնօրեն:


2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Կապան համայնքի ղեկավար:


2012 թվականի նոյեմբերի 13-ից ստանձնել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնը:


2016թ. հոկտեմբերի 2-ին վերընտրվել է Կապանի քաղաքապետ:


2006թ. փետրվարից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:


Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ», «ՀՀ զինված ուժեր 20 տարի» մեդալներով, «97-րդ մոտոհրաձգային բրիգադի 15-ամյակի» կրծքանշանով, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Նշանակալի ավանդի համար» հուշամեդալով, «Դրաստամատ Կանայան» մեդալով եւ այլն:


«Համազգային վստահություն» խորհրդի «Վստահության վարկանիշ-2015» անվանակոչման արդյունքներով արժանացել է «Տարվա քաղաքապետ» մրցանակին:


Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40