Կապան-Սենթ Էթիեն համագործակցությունը զարգանում է մեծ թափով

05.03.2025 19:15
850

Մարտի 1-4–ը պաշտոնական այցով Կապան համայնքում է գտնվել Ֆրանսիայի Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանի Սենթ Էթիեն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Գաել Պերդրիյոյի գլխավորությամբ։ Այցի հիմնական նպատակը՝ Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնի բացման արարողությանը մասնակցելն էր, և բարեկամական հարաբերությունների զարգացման հետագա քայլերի պլանավորումը։

Պատվիրակության կազմում ընդգրկված էին Սենթ Էթիենի քաղաքապետի՝ մշակույթի և միջազգային հարաբերությունների գծով տեղակալ Մարկ Շասոբեն, ''Cité du design'' կենտրոնի տնօրեն Էրիկ Ժորդանը, միջազգային կապերի բաժնի ղեկավար Սոնիա Սալեն Հեդհիբին, Սենթ Էթիենի հայկական միության նախագահ Վրեժ Խոսրովյանը, միության անդամ Պասկալ Դեմիրճյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։

Քառօրյա աշխատանքային այցի ընթացքում հյուրերն այցելել են մարզական, մշակութային և բժշկական հաստատություններ, ծանոթացել և որոշակի պատկերացում կազմել քաղաքի հնարավորությունների, ներուժի և մատուցվող ծառայությունների մասին։ Նրանք եղել են «Հիգեա» բժշկական կենտրոնում, Կապանի գեղարվեստի մանկական և թիվ 2 երաժշտական դպրոցներում, մանկական կենտրոնում, մշակույթի և երիտասարդական կենտրոններում, էլեկտրոնային գրադարանում, գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանի/Ուբակ/ արվեստանոցում և Սյունիք ֆուտբոլային ակումբի մարզաբազայում։

Պատվիրակության անդամները հատկապես մեծ հետաքրքրություն են դրսևորել գեղարվեստի դպրոցի նկատմամբ՝ ցանկություն հայտնելով տեղայնացնել լավագույն փորձը և նման դպրոց բացել նաև Սենթ Էթիենում։

Համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունեցել համայնքների ղեկավարների առանձնազրույց, պաշտոնական և աշխատանքային թիմերի միջև հանդիպումներ, որոնց շրջանակում քննարկվել է փորձի փոխանական և համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև երկու քաղաքներում իրականացվող միջոցառումներին համատեղ մասնակցության ապահովման հնարավորությունները:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել առաջիկա քայլերը՝ մշակույթի, երիտասարդության, սպորտի և առողջապահության ոլորտներում, որոնք երկու քաղաքների հարաբերությունները որակական նոր աստիճանի կբարձրացնեն:

Առաջիկայում սպասվում է համագործակցություն առողջապահության ոլորտում՝ «Հիգեա» բժշկական և Սենթ Էթիենի համալսարանական հիվանդանոցային կենտրոնների միջև, որն իրենից ենթադրում է լավագույն փորձի փոխանակման հնարավորություն, բժշկական թիմերի փոխայցելություններ, ինչպես նաև դեֆիբիլյատոր սարքերի տրամադրում։

Պատվիրակության այցը Կապան եզրափակվել է Գարեգին Նժդեհի անվան հուշահամալիր այցելությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40