Կապանի ԲԿ-ում վիրավորներ կան. նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում

13.09.2022 11:19
3576

Սյունիքի մարզի ուղղությամբ հարձակման հետևանքով Կապանի ԲԿ–տեղափոխված վիրավորներից Երևանի ԲԿ–ներ տեղափոխվածներ չկան։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հարձակման հետևանքով Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոն վիրավորներ են տեղափոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԲԿ-ից։

«Վիրավորներ կան, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն։ Ներկա պահին Կապանի ԲԿ-ից Երևանի ԲԿ–ներ տեղափոխված անձինք չկան»,– նշեցին հիվանդանոցից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Այս պահի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01