Կապանի բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2025-26 ուստարվա ընդունելության արդյունքները մտահոգիչ են

05.09.2025 15:12
1357

Արդեն մի քանի տարի է՝ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների թիվը կրճատվում է: Կրթության ոլորտի փորձագետները, մասնագետները տագնապի կոչնակ են հնչեցնում, քանզի որոշ մասնագիտություններ, ասենք՝  քիմիան, հայտնվել են անհետանալու եզրին: Որոշ ուսումնական հաստատություններ կրթական տարին մեկնարկել են կիսադատարկ լսարաններով: Որոշ դեպքերում չեն լրացվում պետպատվերով հատկացվող թափուր տեղերը, ինչը գոնե չէր նկատվում տարիներ առաջ:

Ինչպիսի՞ն է վիճակը մարզկենտրոն Կապանում: Հարցի պատասխանն իմանալու նպատակով շրջայց կատարեցինք մարզկենտրոնի ուսումնական հաստատություններով: Հրապարակումը ծանրաբեռնված է թվական տվյալներով, բայց առանց դրա հնարավոր չէ ներկայացնել իրական պատկերը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղին 2025-26 ուստարվա համար հատկացվել է 52 տեղ (30 անվճար, 22 վճարովի): Ընդ որում վճարովի տեղերի զգալի մասը տրվել է լեռնահանքային արդյունաբերության մասնագիտություններին՝ ա) լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում (10 անվճար տեղ), բ) օգտակար հանածոների հարստացում (10 անվճար տեղ), գ) մետալուրգիա (9 անվճար տեղ):

Երկու անվճար տեղ էլ հատկացվել է «Տնտեսագիտություն» մասնագիտությանը:

Ինչպես տեղեկացրեց մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Նունե Իսակյանը, ընդունելության դինամիկան դեպի նվազում է տանում, դեռ ավելին՝ ցավալի պատկեր է ներկայացնում:

Մասնաճյուղ է դիմել 55 հոգի, որից 21-ն է հաղթահարել անցողիկ շեմը: Եվ այս 21-ից երկուսը հրաժարվել է առկա ուսուցման համակարգում սովորել՝ նպատակահարմար գտնելով պահպանել միասնական քննությունների արդյունքները և դիմել հեռակա ուսուցման համակարգ: Սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիներին կմիանան վեց-յոթ հոգի, ովքեր տարկետում են վերցրել բանակում ծառայելու համար:

Եվ մեկ տխուր հանգամանք, երկու տարի է, ինչ դիմորդները չեն հաղթահարում ընդունելության շեմը «Մետալուրգիա» մասնագիտության գծով: Դրան հավելած՝ ընդունելություն չի կազմակերպվել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր» մասնագիտության գծով՝ տեղում համապատասխան մասնագետներ չլինելու պատճառով: Եվ եթե համեմատելու լինենք անցած ուստարվա հետ, 2024-25-ի համար հատկացվել էր 88 տեղ (30-ը անվճար, 58-ը՝ վճարովի),  բուհ էր դիմել 61 դիմորդ, որից ընդունելության շեմը հաղթահարել էր 31-ը:

Ըստ մեր զրուցակցի՝ ցածր ցուցանիշների վիճակագրության «հետքերը» հանրակրթական դպրոց են տանում, ավելի ստույգ՝ բնագիտական առարկաների դասավանդման դրվածքով են պայմանավորված: «Օգտակար հանածոների հարստացում» և «Մետալուրգիա» մասնագիտությունների գծով միասնական քննությունների համար թիվ  մեկ առարկան ֆիզիկան է: Դիմորդներից շատերը կաղում են հենց այդ առարկայից:

Ընդունելության վիճակագրությունն ինչ-որ չափով շտկելու համար հուշագիր է ստորագրվել Կապանի լեռնահարստացման կոմբինատի հետ, դիմորդների համար բուհի ընդունելության ծրագրով մաթեմատիկա և ֆիզիկա առարկաներից 10-ամսյա նախապատրաստական դասընթացներ կազմակերպելու նպատակով: Դրանց կմասնակցեն դիմորդներ, ովքեր ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղ կդիմեն «Օգտակար հանածոների հարստացում», «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» և «Մետալուրգիա» մասնագիտություններով:

Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, ամենաշատը դիմել են՝ «Տնտեսագիտություն» մասնագիտության բաժնում ընդունվելու համար. երկու անվճար, 13 վճարովի տեղի համար դիմել են 28 հոգի, որից ընդունելության շեմը հաղթահարել են 26-ը, որից 11-ը դուրս են մնացել: Հույս ունեն, որ նրանք ուսում կստանան «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ՝ հեռակա ուսուցման համակարգում:

Օրեր առաջ հանդիսավոր պայմաններում դիպլոմներ հանձնվեցին 2024-25 ուստարում մասնաճյուղն ավարտած 65 շրջանավարտի: Այդ թիվը համեմատելով այս տարի ընդունվածների թվին (21), ավելի է ակնհայտ դառնում հետընթացը:

Կապանում գտնվող երկրորդ բուհը Հայաստանի եվրոպական համալսարանի Կապանի մասնաճյուղն է, որտեղ կրթություն կարելի է ստանալ հեռակա ուսուցմամբ՝ չորս մասնագիտությունների գծով՝ «Կառավարում», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Հոգեբանություն» և «Իրավագիտություն»։ Յուրաքանչյուր ուստարում այստեղ ընդունվում են 80 ուսանող։ 2025-ին այս ուսումնական հաստատություն են դիմել 100-ից ավելի դիմորդ, որից ընդունվել է 80 հոգի։ Ուսանելու համար մասնաճյուղում ստեղծվել են բարեհարմար պայմաններ։

Կապանի արվեստի պետական քոլեջ է դիմել 36 դիմորդ: Այստեղ կրթություն է իրականացվում 14 մասնագիտությունների գծով: Աշխուժություն կար գեղարվեստի մասնագիտությունների (դիզայն և գեղանկարչություն) գծով՝ 21 դիմորդ: Եվս վեց հոգի քոլեջ է ընդունվել «Պարարվեստ», երկուսը՝ «Դերասանական արվեստ» մասնագիտությունների գծով:

Ընդամենը յոթ դիմորդ է ընդունվել երաժշտական մասնագիտությունների գծով, մեկական՝ լարային և փողային բաժնում, երեքը՝ ժողգործիքների, երկուսը՝ երգեցողության մասնագիտություններով: Կրթօջախը, անշուշտ, կփակվեր, եթե 2006 թվականին Կապանի երաժշտական ուսումնարանը չվերապրոֆիլավորվեր Կապանի արվեստի պետական քոլեջի: Այս համատեքստում քոլեջի տնօրեն Աշոտ Խաչատրյանը նշեց, որ անելիքներ ունեն Կապանի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցները:

Թափուր են մնացել «Դաշնամուր», «Երգչախմբավարություն», «Երաժշտության տեսություն», «Էստրադային արվեստ» մասնագիտությունների տեղերը: Մանավանդ մտահոգիչ է դաշնամուրի բաժին չդիմելու հանգամանքը, երբ տարիներ առաջ աժիոտաժ էր լինում հատկապես այդ բաժին ընդունվելու համար:

Որպես սփոփանք՝ տնօրենը նշեց, որ քոլեջի 22 շրջանավարտից յոթն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն:

Կապանի պետական բժշկական քոլեջն իրականացնում է կրթական ծրագիր «Քույրական գործ», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա», «Ատամնատեխնիկական գործ», «Մանկաբարձական գործ», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների գծով՝ միջնակարգ և հիմնական կրթության հիման վրաԱյս տարի քոլեջ է դիմել 46 հոգի, ընդունվել է 40-ը՝ «Քույրական գործ» և «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների գծով: Մյուս բաժիններում, դիմորդների ոչ բավարար քանակով պայմանավորված, ընդունելություն չի իրականացվել:

Անցած տարի ունեցել են 34 դիմորդ, ընդունվել է 33-ը: Փաստորեն նախորդ տարվա համեմատ որոշակի առաջընթաց կա:

Ինչպես փոխանցեց քոլեջի տնօրեն Արաքսյա Սարգսյանը, նոյեմբերին կկայանա «Դեղագործություն» մասնագիտության հեռակա ուսուցման ընդունելությունը:

Եղածներից առավել մխիթարական է պատկերը Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջում (տնօրեն՝ Վրեժ Բադալյան): Քոլեջ է ընդունվել 142 դիմորդ (անցյալ ուստարում՝ 157 էր): Պետության կողմից գերակա են ճանաչվել ա) բաց լեռնային աշխատանքներ, բ) շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում, գ) կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում, դ) օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունները, որոնց պահանջարկ կա աշխատաշուկայում: Բացի այդ, այս կրթօջախում դիմորդների բարձր թիվը կարելի է պայմանավորել բարձր կրթաթոշակով (50 հազար դրամ), որ հատկացվում է գերակա մասնագիտություններ ընտրած սովորողներին:

Քոլեջում  ուսանողների թիվը 420 է, ասել է թե՝ գոնե այս կրթօջախն ապրում է լիարժեք կյանքով:

Դիմորդների թվի նվազումը բացատրել միայն արտագաղթով և բարձրագույն և միջին-մասնագիտական կրթության հանդեպ անտարբերությամբ, ճիշտ չի լինի: Պատճառներն ավելի հիմնավոր են և ուսումնասիրության կարոտ:

Անհաջողության արմատները, նախևառաջ, պիտի փնտրել հանրակրթական դպրոցներում, որտեղ դպրոցականների մեջ սեր ու հետաքրքրություն պիտի առաջացնել բնագիտական առարկաների հանդեպ (և ոչ միայն)…

Վահրամ Օրբելյան

 

Պետք է վերանորոգենք մեր երկիրը ձեզ հետ միասին. Քոչարյան

04.06.2026 20:54

Արման Թաթոյանի ուղերձը․ պատասխաններ ամենակարևոր հարցերին

04.06.2026 19:32

Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները

04.06.2026 19:16

Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

04.06.2026 18:56

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. ՌԴ ԱԳՆ

04.06.2026 17:19

Կառավարությունն Արցախից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

04.06.2026 17:15

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Հարությունյանի ուղերձը ԱԺ ընտրությունների առիթով

04.06.2026 16:54

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին

04.06.2026 16:22

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17