Կապանի երբեմնի արհեստական լճի տարածքի անմխիթար վիճակը շտկվում է. սկսված են կառուցապատման աշխատանքները

28.04.2020 15:46
1868

Անցած տարվա նոյեմբերին` Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի պաշտոնավարման տարեդարձի առթիվ, հարցազրույց էինք անցկացրել։ Ի շարս այլ հարցերի` «Սյունյաց երկիրը» հետաքրքրվել էր հացի գործարանի մոտակայքի երբեմնի արհեստական լճի տարածքի անմխիթար վիճակով։ Տարիներ առաջ` ավելի ստույգ 2010-ին, այդտեղ` «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում (ծրագիրը նախաձեռնել էր «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը), նախատեսվում էր կառուցել բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր։ Բայց գործը շենքի հիմքերի փորման եւ փոսորակի մշակման աշխատանքներից այն կողմ չէր անցել (բացահայտվել էին մակերեւութային գրունտային ջրեր եւ այլ երկրաբանական խնդիրներ), եւ շենքի շինարարությունն անորոշ ժամկետով կասեցվել էր` քանի որ լրացուցիչ ֆինանսական միջոցներ պիտի տրամադրվեին ստեղծված վիճակը հաղթահարելու համար։ Արդյունքում տարածքն ավիառմբահարությունից տուժած պատկեր էր հիշեցնում եւ հարուցում կապանցիների զարմանքը. այս ամենն ինչքա՞ն պիտի շարունակվի...

Վերջերս անցնելով չկայացած շինհրապարակի մոտով` նկատեցինք, որ այդտեղ շինարարական տեխնիկա է աշխատում, եւ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանին, ով «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ այդտեղ մեկ ամիս առաջ շինարարական աշխատանքներ են սկսվել, որն իրականացնում է «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

«ԵՊՀ շրջանավարտների միավորում»-ը շինարարության հայտ է ներկայացրել, ըստ որի նախագծով նախատեսվում է կառուցել առողջարարական համալիր` լողավազանով եւ ֆիտնես սրահով։ Համալիրը ներառում է նաեւ սրճարան, ռեստորան։ Հնարավոր է նաեւ, որ այս ամենին ավելանա հյուրանոցային համալիրը։ Այս վերջինը դեռեւս կոնկրետացված չէ։ Շինթույլտվությունը տրված է երեք տարի ժամկետով։

- Մեզ համար կարեւորն այն է, որ այդտեղ կառուցապատում լիներ, հիմա, փառք Աստծո, սկսվել է շինարարությունը, - զրույցի ավարտին ավելացրեց համայնքապետը։

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40