Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2025 14:07
647

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ երիտասարդներ

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ օգոստոսի 12-ի՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։

Այսօր այն օրն է, երբ ամբողջ աշխարհում ուշադրության կենտրոնում դուք եք՝ ձեր ձայնը, էներգիան, գաղափարներն ու երազանքները։

Երիտասարդական ձեր ավյունով, նորարարական մտածողությամբ և ցանկացած մարտահրավերի դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի ու համայնքի առաջընթացի և զարգացման շարժիչ ուժը:

Մաղթում եմ, որ կյանքում միշտ լինեք նպատակասլաց, հաստատակամ, հավատարիմ ձեր արժեքներին և սկզբունքներին, համառ՝ հանուն ձեր ամենահավակնոտ գաղափարների իրագործման։

Հիշեք, որ Կապանը ուժեղ է հենց ձեզնով, ձեր բանիմացությամբ, նախանձախնդրությամբ, համայնքի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր մակարդակով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ երիտասարդներ, մաղթում եմ կրթական, ստեղծագործական, մասնագիտական նվաճումներ, անսպառ եռանդ ու նպատակների հետևից գնալու վճռականություն»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40