Ամուսինների ու նրանց որդու մահվան պատճառ դարձած վարորդը փախել է Վրաստան. նրա BMW X3-ում հայտնաբերվել է թմրամիջոց

27.07.2024 16:11
776

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ հուլիսի 26-ին, Լոռու մարզում ողբերգական ավտովթարի մասնակից «BMW X3» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը, երբ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխվելիս է եղել, դիմել է փախուստի և լքել է ՀՀ պետական սահմանը:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են և նա կարճ ժամանակում է հասցրել լքել ՀՀ սահմանը, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայում՝ առջևի նստատեղի աջ կողային հատվածում, հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված: Նրա հետ վթարի պահին եղել է Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Անդրանիկ Ավագյանը, ում ոստիկանները տեղափոխել էին ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա հայտնել է, որ մեքենայի սրահում գտնվող թմրանյութի նմանվող զանգվածը պատկանում է իրեն և պահել է իր մոտ՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Թմրանյութի հայտնաբերման փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Ա. Ավագյանի հետ  ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: Կայքի տեղեկություններով՝ «BMW X3»-ի վարորդը վարսավիր է: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել են երիտասարդ ամուսնիններն ու նրանց 7 ամյա որդին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40