Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի շնորհավորանքի խոսքը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2024 16:26
823

Սիրելի՛ երիտասարդներ

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, և բոլոր նրանց, ովքեր կյանքն ապրում են որպես երիտասարդ՝ գիտակցելով, որ երիտասարդությունը պարզապես տարիք չէ, այն էություն է, մտածելակերպ և անսահման եռանդ։

Երիտասարդական ձեր ավյունով, նորարարական մտածողությամբ և ցանկացած մարտահրավերի դիմակայելու ձեր պատրաստակամությամբ դուք շարունակում եք մնալ մեր երկրի ու համայնքի առաջընթացի և զարգացման ամենակարևոր օղակներից մեկը: Դուք՝ երիտասարդներդ, բազմիցս ապացուցել եք, որ մեր համայնքի շարժիչ ուժն եք, տրամադրություն և գույն հաղորդողները, վաղվա օրը կերտողները։

Մաղթում եմ, որ կյանքում միշտ լինեք նպատակասլաց, հաստատակամ, հավատարիմ ձեր արժեքներին և սկզբունքներին, համառ՝ հանուն ձեր ամենահավակնոտ գաղափարների իրագործման։ Գնահատե՛ք ձեր ժամանակը և երիտասարդ տարիները, քանի որ երիտասարդությունը ձեր ձեռքում հզոր գործիք է, որից կախված է ձեր հետագա հաջողությունները: Ուստի աշխատե՛ք սիրով և նվիրվածությամբ, ձեր առջև սահմանեք բարձր նշաձողեր, անդադար աշխատեք դրանց իրականացման համար և անպայման կհաջողեք։

Կապանը ուժեղ և կենսունակ է հենց ձեզնով, ձեր բանիմացությամբ, նախանձախնդրությամբ, համայնքի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր մակարդակով։

Առիթը օգտագործելով՝ այսօր հպարտությամբ պետք է նշեմ նաև Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ-ի մասին, որի շնորհալի և փայլուն անդամների շնորհիվ մեր համայնքում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, հանդիպումներ, որոնք միտված են համայնքի և այստեղ բնակվող պատանիների ու երիտասարդների ապագան էլ ավելի լավը դարձնելուն:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, սիրելի՛ երիտասարդներ, մաղթում ամուր առողջություն, տոկունություն, խաղաղ և երջանիկ օրեր:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01