Կորոնավիրուսը համաշխարհային համաճարակի վերածվելու հեռանկար ունի. ԱՀԿ

24.02.2020 23:01
1183

Չինաստանում բռնկված և մի շարք այլ երկրներում տարածում գտած կորոնավիրուսը պանդեմիայի (համաշխարհային համաճարակ) վերածվելու հեռանկար ունի, սակայն այժմ այն ուղղակի համաճարակ է:

Տեղեկությունը թվիթերի պաշտոնական էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

««Պանդեմիա» սահմանումն օգտագործելը ճիշտ չէ, քանի որ խոսքը աշխարհի տարբեր մասերում տարածվող համաճարակի մասին է, սակայն այդ համաճարակը պանդեմիայի վերածվելու հեռանկար ունի»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը բոլոր երկրներին կոչ է արել ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելիչ միջոցառումների վրա: Նա նշել է, որ պետք է պատրաստվել պանդեմիային:

Նշենք, որ COVID-2019 կորոնավիրուսն արդեն տարածվում է ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվել է առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանի հարևան Իրանում։ Վերջին տվյալներով ՝ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 47-ի, իսկ զոհերի թիվը` 12-ի: Իտալիայում վարակի բռնկման 150 դեպք է գրանցվել, 5–ը մարդ մահացել են։

Չինաստանում փետրվարի 24-ի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2592-ի, վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է 150 վարակակիր:

Ամբողջ երկրում գրանցվել է վարակի 77,1 հազար դեպք, իսկ 24,7 հազար վարակակիրներ ապաքինվել են։

Հայաստանն այսօրվանից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանն ու սահմանափակել օդային հաղորդակցությունը։

armeniasputnik.am



ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40