ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՇՐՋԱՅՑ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՎԵԼ ՄԱՐԴԱՇԱՏ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

04.06.2020 12:32
1701

Համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ, համայնքում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների անցկացման նպատակով շրջայց են կատարել քաղաքի առավել մարդաշատ փողոցներում, եղել առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի կետերում ՝ հորդորելով խստագույնս հետևել անվտանգության կանոններին, կրել դիմակներ և ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն։

Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված մտահոգիչ իրավիճակից և հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարևորելով յուրաքանչյուր անհատի անձնական բարձր գիտակցությունը, լուրջ մոտեցումը, պատասխանատվությունը՝ Կապանի համայնքապետարանը ևս մեկ անգամ խնդրում, հորդորում և կոչ է անում դրսևորել առավելագույն զգոնություն, զերծ մնալ ու խուսափել զանգվածային միջոցառումների (հարսանիք, նշանդրեք, ծնունդ, հուղարկավորություն) ու մարդկային մեծ կուտակումների, հավաքների մասնակցելուց,այդ թվում նաև հյուրընկալվելուց և հյուրեր ընդունելուց։
Հարգելի՛ համաքաղաքացիներ, կրեք դիմակ, հաճախակի ախտահանեք ձեռքերը, պահեք սոցիալական հեռավորություն և խուսափեք անմիջական, սերտ շփումներից, եթե դրանք խիստ անհրաժեշտ չեն։

Լինե՛նք զգոն և պատասխանատու, գիտակցելով, որ յուրաքանչյուրիցս է կախված հիմնախնդրի հաղթահարման հաջողությունը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34