Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29
741

Դեռևս 1970-ական թվականներին կառուցված Դեմիրճյան հրապարակի հարակից այգին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և ամբողջությամբ համայնքի ֆինանսավորմամբ վերակառուցվում և վերազինվում է` Կապանի համար աննախադեպ ենթակառուցվածքներով:

Մոտ 5500 քմ մակերես զբաղեցնող այգու տարածքում կկառուցվեն երկու նոր շատրվան, ջրավազաններ, որոնցից մեկը ձմռան ամիսներին կվերածվի բացօթյա սահադաշտի՝ ստեղծելով ակտիվ հանգստի նոր հնարավորություն համայնքի բնակիչների և հյուրերի համար։

Տարածքում նախատեսվում է նաև տեղադրել տաղավարներ, որտեղ կգործի Վերնիսաժ՝ դառնալով տեղի արվեստագետների և վարպետների ձեռագործ աշխատանքների ներկայացման մշտական հարթակ:

Բացի այդ, այգու տարածքում կկառուցվի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի նոր շենք, որը կծառայի համայնքի զբոսաշրջային ներուժի ներկայացմանը և այցելուների համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը:

Նախատեսվածի համաձայն` բազմաֆունկցիոնալ այգին հագեցած կլինի դեկորատիվ բույսերով, ծառերով հարուստ կանաչ տարածքներով, ճեմուղիներով, նստարաններով, թեքահարթակներով, կունենա արտաքին լուսավորության նոր համակարգ։

Աշխատանքների մեկնարկն արդեն իսկ տրված է, որի ընթացքին շաբաթօրյա այցերի շրջանակում ծանոթացել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Համայնքային բյուջեից շուրջ 270 մլն ՀՀ դրամ հատկացվել է միայն շինարարական աշխատանքների իրականացման համար։

Շինարարական կազմակերպությունը՝ «Ռենովա Քոնսթրաքշն» ՍՊԸ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24