Կապանի կայանում տարեկան տեխզննում է անցնում մոտ 4500 ավտոտրանսպորտային միջոց

28.05.2025 11:25
1267

Ճանապարհատրանսպորտային պատահարները ոչ միշտ են երթևեկության կանոնների խախտման հետևանքով լինում։ Դրանց մի մասը բաժին է ընկնում ավտոտրանսպորտային միջոցների անսարքություններին։ Դրանց վերացմանն են միտված տեխզննման կայանները։ Նախկինում դրանք գործում էին ոստիկանական համակարգում՝ որպես առանձին ստորաբաժանում, 2007 թվականից առանձին կառույց են։

Ավտոմեքենաների տեխզննումը Սյունիքում իրականացնում է «Մրքաձոր» ՍՊ ընկերությունը, որն այդ իրավունքը ստացել է 2007 թվականին՝ շահելով մրցույթը։ Ընկերության կայաններից մեկը գտնվում է Կապանի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում, որը 2018 թվականից ղեկավարում է Էդգար Բադալյանը։ Նրանից բացի կայանում աշխատում են ևս երկուսը՝ հսկիչ Էրիկ Կարապետյանը, օպերատոր Մարգարիտա Կոստանդյանը, ովքեր վերապատրաստում են անցել։ Տեխզննում անցած մեքենաների տվյալները մուտքագրվում են համակարգիչ, ինչը հնարավորություն է ընձեռում ավտոտրանսպորտային միջոցը պահել «տեսադաշտում»։

Համատեղությամբ գործում է գազի ստուգման կայանը. գազով շահագործվող մեքենաների բալոնները ստուգաչափում պետք է անցնեն (հսկիչ՝ Գառնիկ Հովհաննիսյան)։ Այնպես որ տեխզննման կայանի աշխատողների թիվը չորսն է։ Կայանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր է լինում արձանագրել մեքենայի ամենաչնչին թերությունը՝ կապված լուսարձակների, ղեկային և արգելակային համակարգերի և այլնի հետ։

  • Մեքենայի տեխսպասարկումը սկսվում է շահագործման չորրորդ տարվանից սկսած, մինչև տասը տարեկան մեքենան՝ տեխզննում է անցնում երկու տարին մեկ անգամ, տասը տարեկանից բարձր մեքենաները՝ տարին մեկ անգամ, հանրային տրանսպորտային միջոցները՝ տարվա ընթացքում՝ երկու անգամ, - մանրամասնում է զրուցակիցս։
  • Վարորդը պետք է մեքենայի լեզուն հասկանա, որպեսզի որևէ ձայն, չխկոց լսելու դեպքում մեքենան տանի արհեստավորի մոտ, անսարքությունը վերացնի, որ մեկը երկու չդառնա։ Պարտադիր չէ, որ գա տեխզննման կայան, ստուգեն և ասեն այս մի պահեստամասը փոխելու է, այսինչ թերությունը պիտի վերացվի։ Մեքենայի խնամքը միշտ վարորդի տեսադաշտում պետք է լինի, հետամուտ լինի՝ ժամանակին վերացնի թերությունները, մենք էլ ձգտում ենք ժողովրդին օգնել՝ ինչով կարող ենք, - հավելում է հսկիչ Էրիկ Կարապետյանը։
  • Տեխզննում անցնող մեքենայի վարորդը ներկայացնում է մեքենայի տեխնիկական անձնագիրը և իր սոցիալական քարտը, որով կատարվում են գույքահարկի և բնապահպանական մուծումները։

Տեխզննում անցնելու պարտադիր պայմաններից է, որ վարորդներն ավտոմեքենայում ունենան անվտանգության համար անհրաժեշտ պարագաներ՝ առաջին բուժօգնության արկղ, կրակմարիչներ, որ անհրաժեշտության դեպքում օգտագործեն և խուսափեն ծանր հետևանքներից։

Ի՞նչն է խանգարում Ձեր գործին, - հարցնում ենք։

  • Տարեվերջյան հերթերից խուսափելու համար ժամանակին պիտի կատարվի տեխզննումը։ Նախկինում հերթեր էին գոյանում, պատահել է մինչև գիշերվա երեքն այստեղ եմ եղել, հիմա յուրաքանչյուրը գիտի իր ժամկետը, եթե անհրաժեշտ է, ծանուցում ենք տասը օր առաջ։ Խորհուրդ կտանք վարորդներին, որ չուշացնեն տեխզննումը, այժմ, փառք Աստծո, ամեն ինչ կանոնակարգված է, - ասում է Էդգար Բադալյանը։

Վերջում տեղեկացանք, որ այս կայանում տարվա կտրվածքով տեխզննում է անցնում մոտ 4500 ավտոտրանսպորտային միջոց, իսկ վարորդը տեխզննման համար վճարում է 5500 դրամ։

Վահրամ Օրբելյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34