Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանի շնորհավորանքն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2024 12:03
1441

Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

2024 թվականը թիմային ջանքի, ստեղծագործ աշխատանքի և խմբային ներուժի լիարժեք իրացման տարի էր Կապանի լեռնահարստացման կոմբինատի, Լիճքվազի, Էս ընդ Էյ Մայնինգի և մեզ հետ փոխկապակցված այլ աշխատանքային կոլեկտիվների համար։ Մեր առջև դրված խնդիրները, մեր սահմանած նպատակները պահանջում էին անմնացորդ նվիրում, ուժերի կենտրոնացում, և տարվա արդյունքներն ամփոփելով, գոհունակությամբ արձանագրում եմ, որ մեր աշխատանքային թիմերը գործել են այնպես, ինչպես պետք էր. դրված խնդիրները հիմնականում լուծվել են, իսկ 2024 թվականի սկզբում սահմանված նպատակներն այսօր արդեն նոր ելակետ են, նոր բարձունք, որից ավելի հեռու հորիզոններ են բացվում 2025 թվականին մեր կոլեկտիվների աշխատանքը ծրագրելու համար։

2023 թվականի աշնանը, երբ Կապանի կոմբինատը անցավ մեր կառավարմանը, շատ կապանցիների համար դա հույս և ակնկալիք էր, որ կոմբինատը կվերագտնի քաղաքի ու մարզի հուսալի տնտեսական հենարանի իր երբեմնի դերը։ Այդ հույսը ես տեսնում էի «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության յուրաքանչյուր աշխատողի և շատ կապանցիների աչքերում։ Եվ մեր թիմն այսօր պարզ ճակատով կարող է ասել, որ ոչ մեկի հուսախաբ չի արել։

Ընկերության 2024 թվականի աշխատանքի արդյունքները խոստումնալից են ինչպես շահութաբերության, այնպես էլ ՀՀ պետական բյուջեի առջև պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Կոմբինատը վերջին տասնամյակի կտրվածքով առաջին անգամ կկարողանա հաղթահարել կուտակված վնասի բեռը և աշխատել շահութաբեր։ Սակայն սա կոմբինատի ներուժի սահմանը չէ։ 2025 թվականին ծրագրում ենք նոր, մասշտաբային ներդրումներ, որոնք ուղղված կլինեն հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրական հզորությունների նորացմանը և կոմբինատի ներուժի լիարժեք իրացման հնարավորություն ստեղծելուն։ Դա ևս մեկ նախադրյալ կստեղծի երկարաժամկետ հեռանկարում Կապանի լեռնահանքային համալիրի կայուն և արդյունավետ գործունեության համար։

Վստահ եմ, որ այն, ինչն այսօր ձևակերպում ենք որպես տարեկան ծրագիր և նպատակ, 2025 թվականի ավարտին դառնալու է մեր նոր ելակետը, որից տեսնելու ենք ավելի հեռուն և ձգտենք ավելի բարձր նպատակների։

Մեր խմբի ընկերությունների յուրաքանչյուր տնտեսական ձեռքբերում, տնտեսական հզորության յուրաքանչյուր նոր մակարդակ նոր մակարդակի է բարձրացնելու նաև մեր մասնակցությունը Կապան քաղաքի և Սյունիքի շենացման գործին և Հայաստանի տնտեսական հզորացմանը։

Ձեզ և ձեր հարազատներին մաղթում եմ ամուր առողջություն և նշանակալից հաջողություններ, թո՛ղ Նոր տարին լինի խաղաղության, երջանկության ու արարումի տարի։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Գլխավոր տնօրեն

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08