Կապանի ԼՀԿ-ն կորպորատիվ պայմանագիր է կնքել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ

17.07.2025 20:18
552

Ուրախ ենք տեղեկացնել, որ Կապանի ԼՀԿ-ն կորպորատիվ պայմանագիր է կնքել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության հետ՝ աշխատակիցների բժշկական ապահովագրության համար։ Այս համագործակցության արդյունքում մեր աշխատակիցները, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների աշխատակիցները, հնարավորություն կունենան օգտվելու մի շարք բժշկական ծառայություններից, այդ թվում՝

• տարեկան կանխարգելիչ բուժզննում,

• նեղ մասնագիտացված բժիշկների խորհրդատվություն,

• լաբորատոր հետազոտություններ,

• թերապևտիկ և վիրահատական բուժում,

• անհրաժեշտ դեղորայքով ապահովում և այլ ծառայություններ։

Ներդրված բժշկական ապահովագրության համակարգի գործարկումը էականորեն կնվազեցնի աշխատակիցների սոցիալական ծախսերը և կստեղծի լավ հնարավորություն հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման համար։

Կապանի ԼՀԿ-ն մշտապես հավատարիմ է կայուն զարգացման իր քաղաքականությանը, որի առանցքում աշխատակիցների սոցիալական պաշտպանությունն է։

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40