Հերթական գլուխկոնծին մարզպետարանում. Գագիկ Խաչատրյանին՝ պաշտոնի իջեցում

11.09.2017 12:56
1850

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կադրային խեղկատակությունների մասին ասվել է քանիցս: Բայց ոչինչ չի փոխվել, եւ գլուխկոնծիները շարունակվում են:

Քամահրանքի թիրախն այս անգամ մարզպետարանի գյուղվարչության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանն էր:

Գագիկ Խաչատրյանը Վահե Հակոբյանի առաջին նշանակումներից էր. նա փոխարինեց Սամվել Թանգյանին, որի հրաժարականի պատճառների մասին հանրությանը դեռեւս խոսք չի ասվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի սյունիքյան առաջին այցի ժամանակ (4 նոյեմբերի 2016թ.) Գագիկ Խաչատրյանն իր ելույթով ու ոլորտի հիմնախնդիրների հստակ իմացությամբ հիացրեց ներկաներին, այդ թվում՝ վարչապետին: Հետագայում էլ նա փորձեց նորամուծություններ անել մարզի գյուղատնտեսության կառավարման գործում:

Գագիկ Խաչատրյանի աշխատաոճի բնութագրիչներից մեկը (սկզբնական փուլում) գյուղատնտեսության ոլորտում ճշմարիտ վիճակագրության վերականգնման նպատակն էր: Պատահական չէ, որ մարզպետարանի վարչության պետ դառնալու առաջարկությունը ստանալուց հետո պայման դրեց մարզպետի առջեւ՝ գյուղատնտեսության վիճակագրության մեջ պետք է լինեն միայն իրական թվեր, որպեսզի պարզ լինի գյուղական տնտեսության վիճակը: Այդ ժամանակ մարզպետը հավանություն է տվել նրա պայմանին, սակայն…

Հետագայում Գագիկ Խաչատրյանը կուլ է գնացել իր ղեկավարի գործելակերպին եւ ակտիվությամբ միացել փուչիկների գործընթացին ու գյուղական տնտեսության իրական պատկերի աղավաղմանը, գյուղատնտեսության զարգացման հետ կապված պատրանքների ու տեսիլքների հորինմանը:

Մի քանի դրվագ Գագիկ Խաչատրյանի հայտարարություններից ու հավաստիացումներից:

- «Մարզպետի հետ քննարկել ենք, որ Սիսիանում ու Գորիսում մեկական մորթի արտադրամաս ունենանք՝ սպանդանոցներ՝ սառնարանային տնտեսության հետ մեկտեղ: Պաշտպանության նախարարի հետ էլ պայմանավորվածություն է եղել, որ մարզում տեղակայված զորամասերի մսի ու բանջարեղենի մատակարարման հարցն էլ մենք լուծենք: Դա կատարվելու է մրցույթների միջոցով՝ գյուղվարչության վերահսկողության ներքո»:

- Այնուհետեւ հորդորեց մարզում ոչխարաբուծությամբ զբաղվողներին՝ «Բուրդը չթափել, դա արդեն գին ունի, աշնանը կկատարվի իրացում»:

- «Իտալական մի խոշոր ընկերության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել. իտալական ավանդական ուտեստների ֆաբրիկա պիտի կառուցվի Սյունիքում, ընդ որում՝ ուտեստներն ամբողջությամբ կարտահանվեն Ռուսաստան»:

- «Հիմա միս իրացնելու նպատակով հարաբերություններ են հաստատվել Իրանի հետ՝ գառան եւ ոչխարի մսի հետ կապված անորոշություն չկա, մեր վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը խոշոր եղջերավոր անասունի միս ներմուծելու պահանջ ներկայացրեց»:

- «Սյունիքի մարզպետը նախընտրական քարոզարշավի շրջանում հայտարարեց, որ մտադրություն կա վերականգնել տրիկոտաժի արտադրությունը Սյունիքում, ինչի համար հումք կծառայի ոչխարի բուրդը: Նախատեսվում է բրդի մթերման եւ մշակման մի կետ ստեղծել Սիսիանի տարածաշրջանում, մեկն էլ՝ Տեղ համայնքում: Մթերված բրդի մի մասը կօգտագործվի տրիկոտաժեղենի արտադրության մեջ, մի մասն էլ կառաքվի Իրան»:

- «….Ամսական մոտ 40 տոննա «Մոցեռնա» տեսակի պանրի արտադրության մասին է խոսքը: Մի քանի գործարան պիտի աշխատի մարզում, կաթի արտադրությունը պիտի ավելացնենք, ինչի համար անասունների տոհմային բարելավման ուղղությամբ աշխատանք պիտի տանենք»:

- «Խնդրել ենք մարզպետին, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի միջոցներից մարզի բոլոր անասնաբույժներին ամսական 30 հազարական դրամ տա, ինքն էլ խոստացել է»:

- «Կապանի գյուղերում պիտի զարգացնենք այգեգործությունը եւ հատապտուղների արտադրությունը, որովհետեւ 2017 հուլիսին Սյունիքի պահածոների գործարանը պիտի շահագործենք, կառավարությունն արդեն անհրաժեշտ գումարը հատկացրել է»:

… Այս թվարկում-խոստում-հավաստիացումները կարելի է շարունակել, բայց՝ բավարարվենք:

Չենք զարմանում, որ դրանցից եւ ոչ մեկը չի կատարվել, կատարման հույս էլ դեռեւս չկա:
Մի բանից ենք զարմանում՝ ինչպե՞ս է Գագիկ Խաչատրյանը՝ գիտությունների թեկնածուն, հանրապետությունում ճանաչված սերմնաբույծը, ֆերմերը, նշանավոր ընտանիքի զավակը, իրենց հարկի տակ մի քանի անգամ Համո Սահյանին տեսած-լսած անձնավորությունը միանում Վահե Հակոբյանի ստի հրավառությանը: Այդ հրավառությանն այնքան կուրորեն լծվեց, որ համարձակվեց խաբել նաեւ վարչապետին (28 հուլիսի 2017թ.)՝ հայտարարելով՝ «43 հազար հեկտար վարելահողից մշակվում է 85 տոկոսը»՝ մոռանալով, որ ավելի վաղ հայտարարել էր՝ «մարզի գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չի մշակվում»:

Բոլոր այդ աղավաղումների համար մարզպետը, բնականաբար, իրեն վատ չի զգացել՝ հասկանալով, որ դա իր գործելակերպի ուղիղ արտացոլանքն է: Բայց Գագիկ Խաչատրյանը կատարել է մի քայլ, որի համար մարզպետը նրան չի ներել: Նա հանդգնել է մարզպետին հորդորել՝ հրաժարվեք մարզի հանրությունը պառակտելու գործելակերպից, փորձեք մարզը տանել միասնության եւ համերաշխության ճանապարհով, գժտությունը մեզ լավ հանգրվան չի հասցնի…

Այդ հորդորից հետո է, որ գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատարը, թեեւ մարզպետարանի թիվ մեկ գրագետն է, չի կարողացել հանձնել քաղծառայության մրցույթով նախատեսված քննությունը, որին մասնակցում էին նաեւ մարզպետարանի ներկայացուցիչները՝ որոշիչ ձայնով:

Եվ իջեցվել է նույն վարչության բաժիններից մեկի վարիչի պաշտոնակատար:

Այդքանից հետո էլ լարը կտրած սազով եւ նեյնիմներով Սիսիանում հօգուտ մարզպետի քարոզի է դուրս եկել, որ պահպանի գոնե այս նոր՝ թեեւ նվազ պաշտոնը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46