Կապանի մարտական դիրքի` աղմուկ հանած տեսանյութի դեպքով քրեական գործ է հարուցվել

17.03.2021 16:41
1334

Քրգործ է հարուցվել ` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի թիվ 126 մարտական դիրքում կատարված և սոցցանցերով հրապարակված տեսագրության առթիվ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերի հիման վրա Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը  հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Մարտի 14-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի մոտ գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս այն անմարդկային պայմանները, որոնցում իրենք մնում են։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։ Նրանք նշում են, թե իրենց ասվել է՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն թողել։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի երրորդ մասով` անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ` ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում։

«Քրգործ է հարուցվել դեպքի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, առնչվող բոլոր անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց գործողություններին դրա շրջանակներում քրեաիրավական գնահատական տալու համար»,–ասաց նա։

Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով համացանցում շրջանառվող տեսանյութին, ասել էր, որ Կապանում դիրք թողնելու մասին որևէ խոսք չկա։ Նրա խոսքով` ՊՆ–ն, Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, նրանց պայմանները բարելավվելու ուղղությամբ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40