Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր չորրորդ

08.07.2025 11:04
547

Հուլիսի 6, օր 3-րդ։ Փառատոնային օրը սկսվում է կեսօրին։ «Ապագայի աստղերը» ծրագրի շրջանակում ելույթ են ունենում երիտասարդ երաժիշտ-կատարողներ։ Նրանց ելույթները վկայում են, որ հանրաճանաչ երաժիշտներին արժանի հերթափոխ է աճում։ Իսկ համերգային ելույթներից ազատ ժամերին ավագ սերնդի երաժիշտները վարպետության դասեր են անցկացնում  Կապանի երաժշտական դպրոցների (և ոչ միայն) սաների համար։

Եվս մի ավանդույթ է ձևավորվել։ Ժամը 20։00 համերգից առաջ փառատոնի երաժիշտ կատարողները հանդես են գալիս իրենց տպավորություններով, պատասխանում հանդիսատեսների հարցերին։ Այս անգամ ներկաների հյուրն էր միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը, ով երրորդ անգամ է մասնակցում կապանյան փառատոնին։ Այս անգամ ևս անմիջական զրույց ծավալվեց ճանաչված երաժշտի հետ։ Նա տպավորված էր կապանցի հանդիսատեսի ջերմությամբ, մանավանդ գնահատեց նրա՝ լռությամբ երաժշտություն լսելու կարողությունը, որը իր խոստովանությամբ, նույնիսկ Երևանում պակասում է։

Փառատոնի չորրորդ օրվա համերգային ծրագիրը «Երկու գլուխգործոց» խորագիրն էր կրում։ Նախ հնչեց չեխ կոմպոզիտոր Անտոնին Դվորժակի «Դաշնամուրային տրիո № 4 մի մինոր օպուս, 90» ստեղծագործությունը՝ վեց մասից, որ հնչեցրին Ժուլիեն Լիբերը (դաշնամուր), Հրաչյա Ավանեսյանը (ջութակ), Աստղիկ Սիրանոսյանը (թավջութակ)։ Այնուհետև բեմահարթակում երաժիշտ-կատարողների քառյակն էր՝ Ժուլիեն Լիբեր (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Արմեն Նազարյան (ալտ), Ֆրանցիսկո Վիլա (թավջութակ), ովքեր կատարեցին Յոհաննես Բրամսի «Դաշնամուրային կվարտետ № 3 դո մինոր, օպուս 60» ստեղծագործությունը՝ բաղկացած երեք մասից։

Փառատոնը շարունակվում է՝ նորանոր անակնկալներ խոստանալով հանդիսականին, համենայն դեպս, հայտարարվեց, որ հաջորդ օրվա համերգից առաջ անակնկալ կլինի։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40