ՀՀ-ում պետպատվերով տրամադրվող հոգեմետ դեղերի որակը կասկածի տեղիք չի տալիս. ԱՆ պարզաբանումը

03.09.2018 14:23
1225

Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որեւէ դեղագործական ընկերության կողմից: Մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ եւ որակյալ: Այս մասին «Արմենպրես»-ին ասացին առողջապահության նախարարության լրատվական բաժնից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում հայաստանյան հոգեբուժական հաստատություններում բուժում ստացող անձանց տրամադրվող դեղերի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան, ինչի մասին որոշ կարծիքներ են հնչում:

Առողջապահության նախարարության պատասխանում ասվում է. «Ի պատասխան դիտարկումների, թե հոգեկան խնդիրներ ունեցողներին 1 տարի առաջ անվճար տրամադրվող «Զիպրեքսա» դեղամիջոցն առավել արդյունավետ էր, քան ներկայումս դրա փոխարեն տրամադրվող տեղական արտադրության «Օլանզապինը», ԱՆ-ն հայտարարում է` օլանզապին ազդող նյութ պարունակող բոլոր դեղերը համարժեք են: «Զիպրեքսան» օլանզապին նյութը պարունակող օրիգինալ դեղն է: Մյուսները, որոնք պարունակում են նույն ազդող նյութը, ջեներիկ դեղեր են եւ գրանցված են ՀՀ-ում: Շեշտենք նաեւ` մեր երկրում գրանցված բոլոր դեղերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշերին` արդյունավետ են, անվտանգ եւ որակյալ: ՀՀ կառավարության «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» 23.11.2006թ. N 1717-Ն որոշման համաձայն` հոգեկան հիվանդությունների առկայության դեպքում դեղերը հիվանդներին տրվում են անվճար` համապատասխան բժշկական հաստատությունների միջոցով: Ներկայում հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պետության կողմից տրամադրվող բոլոր հոգեմետ դեղերը տեղական արտադրության են, ոչ թե ներկրված որեւէ դեղագործական ընկերության կողմից: Միաժամանակ շեշտենք նաեւ, որ հանրային առողջությանն առնչվող հարցերն առանց մասնագիտական հիմնավորումների ներկայացնելն ու անհարկի շահարկելն անթույլատրելի է»:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40