Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31
1271

Ամանորին ընդառաջ՝ այսօր Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տոնական համերգով հանդես է եկել Կապան համայնքի կանանց երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Գայանե Հարությունյանի ղեկավարությամբ:

Համերգի ընթացքում երգչախումը հիմնական երգացանկից զատ ներկայացել է 11 նոր ստեղծագործությամբ և բացառապես հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Լուսիկյանի, Մաժակ Թոշիկյանի, Էդգար Հովհաննիսյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործություններով։

Կապանցի հանդիսատեսը վայելել է համայնքային ենթակայության՝ արվեստի, երաժշտական դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 40 մանկավարժից բաղկացած երգչախմբի յուրաքանչյուր կատարում և արժանացրել հոտնկայս ծափահարությունների։

Ավանդույթի համաձայն՝ երգչախումբը համերգը եզրափակել է Գառնիկ Խաչատրյանի «Իմ Կապան» երգով, որն առանձնակի ջերմությամբ է ընդունվել հանդիսականի կողմից։

Նշենք, որ Կապան համայնքի կանանց երգչախումբը ստեղծվել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և իր կարճատև գործունեության ընթացքում հասցրել հանդես գալ համերգային շրջագայություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան և Մեղրի(Ագարակ) համայնքներում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40