ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել Մոսկվայի հետ հարաբերություններում, ասել է Զատուլինը

22.07.2025 15:01
556

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման հիմնական արդյունքն այն է, որ Մոսկվայում վերջապես գիտակցել են՝ Բաքուն այն չէ, ինչ ներկայացնում էր իրեն. այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում։

«Այս էսկալացիայի հետևանքները կարող են տարբեր լինել։ Բայց գլխավոր արդյունքը, որը վաղուց պետք է արձանագրվեր, այն է, որ Ռուսաստանում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր ցուցադրել։ Երկար ժամանակ մեզ խաբում էին ռազմավարական գործընկերության ու դաշնակցության խոսքերով։ Մենք դրան բարեհաճ էինք վերաբերվում»,- նշել է պատգամավորը։

Զատուլինի խոսքով՝ այսօր Ադրբեջանն այլևս չունի անհրաժեշտություն իրեն ներկայացնելու որպես Ռուսաստանի մտերիմ դաշնակից։«Նրանք կարծում են, որ Ռուսաստանը չափազանց ներգրավված է Ուկրաինայի իրադարձություններում և Արևմուտքի հետ հակամարտության մեջ, որպեսզի լուրջ արձագանքի Ադրբեջանի այն քայլերին, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - ասել է նա։

Զատուլինը նաև ընդգծել է, որ Բաքուն ձգտում է, ճնշում գործադրելով Երևանի վրա, հասնել իր նպատակներին՝ խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրինակ, ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում այն պետք է գտնվեր ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ, սակայն այսօր այդ պայմանավորվածությունը դիտավորյալ անտեսվում է։

«Նրանք ձգտում են սրել իրավիճակը, որպեսզի Ռուսաստանից թույլտվություն չհարցնեն՝ ինչպես անում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով չի թաքցնում իր մտադրությունը՝ ռազմավարական այդ ճանապարհը տալու ամերիկացիների վերահսկողությանը», - հավելել է Զատուլինը։

Բացի այդ, պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանն իր գործողությունները իրականացնում է Թուրքիայի աջակցությամբ։

«Կարելի է միայն քննարկել, թե որքանով են դրանք զուտ ադրբեջանական պլաններ, և որքանով՝ արդեն թուրքական։ Թուրքիան, ի վերջո, ՆԱՏՕ-ի անդամ է և դուրս գալու ցանկություն չունի։ Եթե մենք այսքան ուշադիր ենք, որ ՆԱՏՕ-ն չհայտնվի Ուկրաինայում, ապա ինչու ենք մինչ օրս աչք փակել այն փաստի վրա, որ Թուրքիան ամրապնդվում է նախկին խորհրդային Կովկասում», - եզրափակել է Զատուլինը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40