Կապանի երկրագիտական թանգարանում գույների խաղ էր

02.10.2019 12:30
1209

Կապանի երկրագիտական թանգարանում «Եվրոպական մշակույթի օրերի» շրջանակում հոկտեմբերի 1-ին բացվեց կապանցի գեղանկարիչ, հանրապետության նկարիչների միության անդամ Լորիկ Մինասյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ցուցադրանքն աչքի չէր ընկնում ժանրային բազմազանությամբ. ներկայացված էր մոտ 50 բնանկար, որոնց մի մասը ցուցադրված էր թանգարանի բակում: Գեղանկարչի փոխանցմամբ` իր համակուրսեցի, հանրապետությունում ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի շնորհիվ 2003 թվականից «մտել է» այդ ժանրի մեջ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, գեղանկարչի արվեստով հետաքրքրվող  տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ:

Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը ներկայացրեց գեղանկարչի ակունքները, նախնիները, ովքեր բրուտագործ են եղել, նրա անցած ստեղծագործական ուղին: Լորիկը, ով ավարտելով Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը, թողնելով մայրաքաղաքային կյանքը, նախընտրեց աշխատել Կապանի ամենահեռավոր գյուղում՝ Ծավում: Կրթօջախի կերպարվեստի ուսուցիչն էր, թարմություն եւ նոր շունչ հաղորդեց գյուղական դպրոցի կյանքին: Բանախոսը նշեց նաեւ, որ կերպարվեստի աշխարհում են Լորիկի որդին, եղբայրը, եղբորորդին` յուրաքանչյուրն իր լուման բերելով կերպարվեստի այդ ճյուղի զարգացմանը:

Գործընկերոջ մասին խոսք ասաց գեղանկարիչ Հրանտ Էլչյանը, ով Լորիկին ճանաչում է ուսանողական նստարանից: «Լորիկը կապանյան գեղանկարչության անցյալն է, կառուցում է ներկան եւ ճամփա հարթում գեղանկարիչների նոր սերնդի համար, ովքեր արվեստի այդ ճյուղի շարունակողները պետք է լինեն»,- ասաց Հրանտ Էլչյանը:

Լորիկի գեղանկարչության մասին անմիջական խոսք ասաց Ժիրայր Թունյանը:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այն միտքը հայտնեց, որ Լորիկի գեղանկարրչության ճշմարիտ գնահատականն արվեստաբանները կարող են տալ, իսկ ինքը դիտելով ցուցադրված բնանկարները՝ հոգեկան հանգստություն է ստանում, եւ այն տպավորությունն ունի, որ Լորիկն իր գեղանկարներն արարում է սիրով ու թեթեւությամբ:

Սյունիքի մարզի մշակութային կյանքում ներդրած ավանդի, հայ կերպարվեստը միջազգային եւ հանրապետական ցուցահանդեսներում ըստ արժանվույն ներկայացնելու համար գեղանկարիչ Լորիկ Մինասյանը պարգեւատրվեց Սյունիքի մարզպետի շնորհակալագրով:

«Ես ձգտել եմ դրական լիցքեր հաղորդել կտավին, որի միջոցով այն փոխանցվի դիտողին՝  բարությունը, սերը բնության հանդեպ, Աստծո հանդեպ: Կցանկանայի, որ ցուցահանդեսի այցելուները հոգեպես բավարարված հեռանան այստեղից»,- իր  երախտագիտության խոսքում ասաց գեղանկարիչը:

Վահրամ Օրբելյան

 

 
Լուսանկարները Կապանի երկրագիտական թանգարանի ֆեյբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40