Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր երրորդ

07.07.2025 11:18
623

Համերգային ծրագիրը կրում էր «Ալպերի արձագանքը» խորագիրը, որում ներառված էին շվեյցարացի և շվեյցարական ծագում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգին մասնակցում էր Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը, ով հանդես եկավ ողջույնի խոսքով՝ կարևորելով փառատոնի անցկացումը դասական երաժշտության համատեքստում, մանավանդ երիտասարդ սերնդի մեջ այդ երաժշտության հանդեպ սեր սերմանելու գործում:

Փառատոնի երրորդ համերգային օրը մեկնարկեց դաշնակահար  Ժյուլիեն Լիբերի կատարումով՝ Դինու Լիպատի «Սոնատին ձախ ձեռքի համար»:

Շվեյցարական և ամերիկյան կոմպոզիտոր Էռնեստ Բլոխի «Աղոթք» ստեղծագործությունը հնչեցրին Աստղիկ Սիրանոսյանը (թավջութակ), Մարիաննա Շիրինյանը (դաշնամուր):

Հաջորդիվ հնչեց ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Կլոդ Դեբյուսիի «Նոկտյուրներ» երեք մասից բաղկացած ստեղծագործությունը՝ դաշնակահարներ Քրիստիան Էրբսլոհ-Փափազյանի և Ուրսուլա վոն Լերբերի կատարմամբ:

Համերգի ավարտին հնչեց լայնակտավ մի ստեղծագործություն՝ Բելա Բարտոկ՝ «Սոնատ երկու դաշնամուրի և հարվածայինների համար», որ հնչեցրին Քրիստիան Էրբսլոհ-Փափազյանը և Ուրսուլա վոն Լերբերը (դաշնամուր), Դամիեն Դարիոլին և Ժան-Մարի Պարերը (հարվածային գործիքներ): Դարձյալ մի  կատարում, որ համակ ուշադրության մեջ պահեց դահլիճը և արժանացավ հանդիսատեսի բուռն ու սրտաբուխ արձագանքին:

Դասական երաժշտությունը վստահաբար գրավել է կապանցիների սրտերը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40