Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր տասներկուերորդ

16.07.2025 11:44
534

12-օրյա երթից հետո փառատոնը հատեց եզրագիծը: Հուլիսի 4-ից 15-ը Կապանը դարձել էր հանրապետության երաժշտական մայրաքաղաք: Պահանջված և սպասված համերգներից զատ՝ անցկացվեցին նաև վարպետության դասեր միջազգային համարում ունեցող երաժիշտ-կատարողների կողմից: Ի՞նչ արժեր միայն աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինի խորհուրդները և դիտողությունները երիտասարդ ջութակահարներին:

Կեսօրին տեղի ունեցավ «Ապագա աստղերի» վերջին համերգը, որը նախևառաջ տպավորեց դասական երաժշտության ստեղծագործությունների անմիջական և անթերի կատարումներով:

Իսկ եզրափակիչ համերգը ևս լեփ-լեցուն դահլիճում էր՝ հուլիսի 15-ին: Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում նախ կիթառային երաժշտություն հնչեց Էդուարդ  Հրմուշյանի կատարմամբ: Այնուհետև բեմահարթակում դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանն էր, ով հնչեցրեց Մորիս Ռավելի «Գիշերային Գասպար» երեք մասանոց ստեղծագործությունը: Հաջորդիվ բեմում փառատոնի հայտնություն՝ ջութակահար Վադիմ Ռեպինն էր, մի այլ ջութակահարի՝ կապանցի հանդիսատեսին քաջ հայտնի Հայկ Կազազյանի հետ: Երկյակը կատարեց Պրոկոֆևի «Սոնատ ջութակի համար» ստեղծագործությունը (առաջին և երկրորդ մասերը), որից հետո Վադիմ Ռեպինը հանդես եկավ Մարիաննա Շիրինյանի նվագակցությամբ, հնչեց Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Լենսկու արիան (փոխադրումը՝ ջութակի և դաշնամուրի համար):

Հաջորդիվ բեմահարթակում փառատոնի երկու պահանջված երաժիշտ կատարողներն էին՝ Վադիմ Ռեպին և թավջութակահար Սևակ Ավանեսյան: Իսկ ընդմիջումից հետո հնչեց Շոստակովիչի «Տրիո համար երկու» (Մարիաննա Շիրինյան, Սևակ Ավանեսյան, Վադիմ Ռեպին): Հանդիսատեսը ակնհայտորեն տպավորված էր, վիրտուոզ կատարողներին անընդհատ բեմ էին հրավիրում բուռն ծափողջույններով: Ի վերջո Վադիմ Ռեպինը Մարիաննա Շիրինյանի և Սևակ Ավանեսյանի նվագակցությամբ հնչեցրեց Կոմիտասի «Ալ ալյուղս» ստեղծագործությունը:

Ամենավերջում երախտագիտություն հայտնվեց և բեմ հրավիրվեցին փառատոնի թիմի անդամները՝ Զառա Ամատունի, Աննա Դեմիրճյան, Մարիամ Թոփակյան, Արամ Փանոսյան, Կարեն Շահգալդյան, Շաքե Ավոյան, Օշին Նավասարդյան, Էլեն Էլբակյան և փառատոնի նախաձեռնողն ու կազմակերպիչը՝ Սևակ Ավանեսյան:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը ևս պատմություն դարձավ: Հաջորդ հանդիպումը կլինի 2026 թվականին Կապանի  Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24