Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոն. օր յոթերորդ

11.07.2025 11:21
546

Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ հուլիսի 10-ի փառատոնային օրը սկսվեց Կապանի արվեստի քոլեջի փոքր դահլիճում կայացած համերգով։ «Ապագա աստղեր» ծրագրի շրջանակում ավելի քան 50 երիտասարդ երաժիշտ է ժամանել Կապան՝ Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին մասնակցում են նաև Երևանից ժամանած երաժիշտներ, Կապանի երաժշտական դպրոցների և արվեստի մանկական դպրոցի սաները։ Այս անգամվա համերգը սկսվեց շնորհաշատ դաշնակահարուհի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Աիդա Ավանեսյանի և միջազգային բեմեր նվաճած դաշնակահարուհի, Մարիաննա Շիրինյանի կատարումով, ովքեր հնչեցրին Առնո Բաբաջանյանի և Ալեքսանդր Հարությունյանի «Հայկական ռապսոդիան»։ Այնուհետև եղան այլ ելույթներ, երիտասարդները բարեբախտություն ունեցան նվագելու դաշնակահար Ժյուլիեն Լիբերի, ալտահար Անդրեյ Գրիդչուկի հետ։

Փառատոնի յոթերորդ օրվա ծրագրում էլեկտրոնային երաժշտություն էր․ բեմահարթակում համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմին էր, ում մի քանի կատարումից հետո միացան փառատոնի երիտասարդ կատարողները, նաև անվանիներից ալտահար Արմեն Նազարյանը, ջութակահար  Հրաչյա Ավանեսյանը, ինչպես նաև փառատոնում առաջին անգամ հանդես եկող թառահար Միքայել Ոսկանյանը, շվիահար Նորայր Քարտաշյանը։ Ի դեպ, դահլիճի նստարանները հանել էին դահլիճից և  պարահրապարակ բացել՝ երիտասարդներին  հնարավորություն ընձեռելով աշխույժ անցկացնել երեկոն։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40