Կապանի միջազգային երաժշտական փառատոն. օր վեցերորդ

11.07.2024 12:20
893

Փառատոնին նոր, հայտնի անուններ և վիրտուոզ կատարողներ են միանում՝ ջութակահար Կարեն Շահգալդյան, Արմեն Նազարյան (ալտ), կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյան։ Առաջին երկուսը հանդիսականին ծանոթ էին նախորդ փառատոնից։ Մինչև համերգային ծրագիրը սկսելը հարցազրույցի ձևաչափով հանդիսականներին իրենց տպավորությունները ներկայացրին դաշնակահարուհի Աննա Սարկիսովան, թավջութակահար Դենիս Սևերինը, ալտահար Արմեն Նազարյանը։

Երեկոն մեկնարկեց կոնտրաբասի հնչյուններով։ Ջիովանի Բուտեսինի  «Էլեգիա և սոնատ կոնտրաբասի ու դաշնամուրի համար» ստեղծագործությունը կատարեցին կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանը, ում նվագակցում էր դաշնակահարուհի Լարիսա Տետդոևան։ Համերգային ծրագրից անպակաս էին մոցարտյան հոգեթով մեղեդիները։ Կոմպոզիտորի «Դաշնամուրային կվարտետ սոլ մինոր» ստեղծագործությունը հնչեցրին Արմեն Քարամյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Արմեն Նազարյանը (ալտ), Դենիս Սևերինը (թավջութակ)։

Հաջորդիվ հանդիսատեսն ունկնդիրը եղավ լայնակտավ մի ստեղծագործության։ Իտալացի երգահան և թավջութակահար Լուիջի Բոկերինի «Լարային կվինտետ դո մաժոր» չորս մասանի ստեղծագործությունը հնչեցրին Կարեն Շահգալդյանը (առաջին ջութակ), Հրաչյա Ավանեսյանը (երկրորդ ջութակ), Արմեն Նազարյանը (ալտ), Դենիս Սևերինը (թավջութակ), Նազարեթ Քյուրքչյանը (կոնտրաբաս)։

Վերջում համերգային ծրագրից դուրս կատարվեց «Քուին» խմբի «Բոհեմյան ռապսոդիան» (Սևակ Ավանեսյան, Հրաչյա Ավանեսյան, Արմեն Նազարյան, Արմեն Պուչինյան): Թեթև մեղեդիներով այդ ստեղծագործությունն աշխուժություն մտցրեց դահլիճում։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40