Կապանի մշակույթի կենտրոնի բեմահարթակում Ռուբեն Հախվերդյանն էր

01.11.2019 15:08
1522

«Ահա 50 տարի է` այս երգերը հնչում են, երրորդ թե չորրորդ սերունդն է ունկնդրում։ Եթե երգը ստացվում է, դրա մեջ ամեն մեկը տեսնում է իր կենսագրությունը։ Եթե երգում ես քո կենսագրության մասին, դա ոչ մեկին հետաքրքիր չէ, կփորձեմ գոհացնել ձեզ», - այսպիսի անմիջական նախաբանով Կապանի մշակույթի կենտրոնում սկսեց համերգը հեղինակային երգերի ճանաչված կատարող Ռուբեն Հախվերդյանը։

Տարիներ առաջ էր նա ելույթ ունեցել կապանցի հանդիսականի առջեւ, եւ կարելի է ասել, որ սա սպասված հանդիպում էր։

Հնչեցին մոտ ու հարազատ երգեր` «Լավագույն տղաները հեռանում են», «Երջանկություն», «Երեւանի գիշերներում», «Ձյունն իջնում է դանդաղ», «Իմ փոքրիկ ընկեր», «Հիսունից հետո», «Բարի լույս, տիկին Արուս», «Հեքիաթ» եւ այսպես շարունակ։

Ընդդիմադիր հայացքներով հայտնի երգիչը ասաց, որ վերեւներն իրեն չեն սիրում, ինքն էլ վերեւներին չի սիրում, իր խոսքում չշրջանցելով քաղաքականությունը, մի երկու անգամ էլ անցավ պատշաճության սահմանները...

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը «հեղինակային երգ» հասկացությունը չի ընդունում, ասում է` իր երգերը քաղաքային ֆոլկլոր են։ Ինչեւէ, երկու ժամից ավելի հանդիսականն ունկնդրեց ճանաչված երգչին։ Նրան նվագակցում էին ակորդեոնահար Գեւորգ Մովսիսյանը, Տիգրան Ոսկանյանը (կոնտրաբաս)։

 

 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40