Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան

08.03.2024 22:15
1482

Գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ մարտի 8–ին, Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։

Հանդիսությունը՝ դահլիճում ներկա կանանց ուղղված իր շնորհավորանքի և գնահատանքի խոսքով բացել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, որից հետո պատվոգրով, շնորհակալագրով և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամով պարգևատրվել են Սյունիքի մարզի «Կապան» նոտարական տարածքի նախկին նոտար Վիեննա Հայրապետյանը, երկարամյան մանկավարժ Մարո Փարսադանյանը, Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Նունե Գևորգյանը, «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ–ի տնօրեն Մայա Միրզոյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի համակարգչային բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանը, «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Գրիգորյանը, «Ձորք» թաղամասի համատիրության նախագահ Սեդա Ավետիսյանը և ՀՀ ՊՆ Կապանի զորամասի զինծառայող, մայոր Սիլվա Հովհաննիսյանը՝ իրենց ոլորտում ունեցած ավանդի, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար։

Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո հանդիսատեսը հաճույքով վայելել է Կապանի ժողնվագարանների, «Զանգեզուր» ժողովրդական պարային անսամբլների, էստրադային նվագախմբի և մենակատարների գեղեցիկ կատարումները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40