Կապանի օպերացիայի 27 տարին

10.12.2019 11:25
1967

Այսօր լրանում է արցախյան պատերազմի ժամանակ հայկական ուժերի հաղթական գործողություններից Կապանի օպերացիայի 26-րդ տարին։

 

Հին սերունդը կհիշի, թե ինչ օրհասական վիճակ էր 1992 թ․ աշնան և ձմռան ամիսներին երկրի սահմաններին։ Շահումյանն ու Մարտակերտը թշնամու ձեռքում էին, Կիչանը և ըստ այդմ՝ Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը՝ մշտական սպառնալիքի տակ, օրեր էին լինում, որ Լաչինի միջանցքով երթևեկելը խիստ վտանգավոր, իսկ երբեմն էլ անհնար էր դառնում, քանի որ թե՛ Ղոչազի, թե՛ Ղուբաթլու-Ստռոյկայի կողմից թշնամին ահավոր մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ ուղղությամբ՝ համոզվելով, որ միջանցքի բաց լինելը չի նպաստում Ղարաբաղի հայերի զանգվածային արտահոսքին։ Պատերազմի ամենաիսկական թատերաբեմ էին նաև ապագա Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանները։ 

Այսպես՝ Զանգեզուրի ուղղությամբ թշնամին, օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիան, տարբեր զինատեսակներից գնդակոծում էր Կապանի շրջանի հայկական գյուղերը, սպառնում Կապան-Գորիս ավտոմայրուղուն։ 1992 թ. ապրիլի 24-ից սահմանային ընդհարումները վերաճեցին իրական մարտական գործողությունների։ Կապանի հիվանդանոցը սկսեց գործել նկուղներում։ Զանգվածաբար հրետակոծվում էին Կապան քաղաքն ու սահմանամերձ Ներքին Հանդ, Ծավ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Գեղանուշ, Սյունիք, Ագարակ, Եղվարդ, Կաղնուտ, Դավիթ Բեկ և Ուժանիս բնակավայրերը։ 

1992 թ. հունիսին Յուրի Խաչատուրովը, որ 1991 թ․-ին, անսալով ՀՀ կառավարության կոչին, Բելառուսից ընտանյոք հանդերձ տեղափոխվել էր պատերազմող Հայաստան, Լուսակերտի զորամասի անձնակազմով գործուղվեց Գորիսի, Կապանի, Մեղրիի շրջաններ և զորամասի ստորաբաժանումներով ամրացնելով դիրքերը՝ համակարգեց պաշտպանական ուժերի ղեկավարումը։ Աշնան վերջերին Ներքին Հանդ գյուղի շուրջ 3 կմ-անոց ճանապարհն անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Օրախնդիր էր դարձել գործող բոլոր խմբերն ու ջոկատները հավաքագրելով միջոցներ ձեռնարկելը՝ վերացնելու համար հակառակորդի առավել վտանգավոր հենակետերը։

Նոյեմբերին ի վերջո կայացվեց համապատասխան որոշումը։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը մշակեց պլան, որը նպատակաուղղված էր թշնամուն շրջանի հարակից տարածքներից դուրս շպրտելուն և Կապանը հրետակոծությունից փրկելուն։ Օպերացիայի ղեկավար նշանակվեց Յուրի Խաչատուրովը, որի գլխավորությամբ Կապանում ստեղծվեց օպերատիվ շտաբ։ 

Երկշաբաթյա հետախուզությունից հետո որոշվեցին հարձակման ուղղությունները՝ Շուռնուխի ուղղությամբ գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայան, Կարմրաքարի ուղղությամբ՝ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյան, Կապանի (Զանգելանի) ուղղությամբ՝ Յուրի Խաչատուրով։ 

Նշված գործողությունն իրականացվեց շուրջ կեսժամյա հրետանային պատրաստությունից հետո՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ 06։30։ Գործողությանը մասնակցում էին Կապանի սահմանապահ գումարտակը, Սիսիանի, Վանաձորի, «Արաբո», «Սև հովազ» ջոկատները, որոնց հաջողվում է մի քանի ժամ տևած մարտերից հետո լիակատար պարտության մատնել թշնամուն։ 

Զանգելանի շրջանում մաքրագործվեցին կրակակետերի վերածված շուրջ 10 ադրբեջանաբնակ գյուղեր՝ Աղքենդը, Ղազանչին, Սայիդլարը, Գյունղշլաղը, Դարալուն, Ջանբարը, Շայիֆլուն, Փիրվեյսլին, Ներքին և Վերին Յամազլուն։ 

Կապանի օպերացիայի շնորհիվ բացվեցին Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները։ Զանգելանյան «կույրաղիքի» վերացումը և ռազմավարական բարենպաստ դիրքերի գրավումը կարեւոր դեր խաղացին հաջորդ տարի Զանգելանի ու Ղուբաթլուի շրջաններն ազատագրելու հարցում։

Կապանի օպերացիայի մասին Յու․ Խաչատուրովի հուշերը տե՛ս․

https://ok.ru/video/6132598023

Կապանի օպերացիայի մասին իմ հոդվածն՝ այստեղ։

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19