Կապանի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվեց գիտաժողով «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով

01.10.2014 15:13
1933

Եվրոպական ժառանգության օրեր ծրագրի շրջանակում (մեր հանրապետությունում անցկացվեց սեպտեմբերի 27-ին եւ 28-ին) Կապանի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվեց գիտաժողով «Հետադարձ հայացք 100 տարի անց» խորագրով: Այն անցկացվեց Կապանի երկրագիտական թանգարանի, պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության եւ Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի համագործակցությամբ: Նստաշրջանը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններին եւ նպատակ ուներ պատմական էքսկուրսի միջոցով ցույց տալ այդ պատերազմում հայ ժողովրդի` մշակութային ցեղասպանության հետեւանքով կորցրած պատմական արժեքները: Քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը հակիրճ ներկայացրեց գիտաժողովի նպատակն ու նշանակությունը: Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանի զեկուցումը նվիրված էր մինչեւ հայոց եղեռն ընկած ժամանակահատվածում թուրքական կառավարության հայահալած քաղաքականությանը: Քոլեջի դասախոս Վրեժ Բադալյանը ներկայացրեց Կովկասի ճակատի Էրզրումի, Դիլանի եւ Սարիղամիշի ճակատամարտերը, Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից Դավիթ Հակոբյանն անդրադարձավ Առաջին աշխարհամարտի տարիներին Սյունիքի սոցիալ-տնտեսական դրությանը, իսկ թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը` Առաջին աշխարհամարտում սյունեցիների մասնակցությանը: Օրվա բանախոսները պատասխանեցին միջոցառման մասնակիցների հարցերին, վերջիններս նկատառումներ հայտնեցին ընթերցված զեկուցումների շուրջ:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22