Կապանի թատրոնը՝ միջազգային փառատոնում

25.09.2018 15:31
1392

Երկրորդ անգամ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը մասնակցեց Բելառուսի Բրեստ քաղաքում սեպտեմբերի 11-ից 16-ն անցկացված թատերական միջազգային փառատոնին: Գնալով ընդլայնվում է 1996 թվականից անցկացվող «Սպիտակ աշտարակ» կոչվող այդ փառատոնի աշխարհագրությունը, ներկայացումների ժանրային ներկապնակը դառնում ավելի վառ ու բազմազան: Այս անգամ բացի կազմակերպիչ երկրից՝ Բելառուսից, մասնակցում էին ինը երկրի թատերական կոլեկտիվներ: Փառատոնի վեց օրերին բեմադրվեց 26 ներկայացում: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը բելառուս (եւ ոչ միայն) հանդիսականի դատին հանձնեց Անտոն Չեխովի «Կարապի երգը» մոնոներկայացումը (բեմադրությունը՝ Գրիշա Մարգարյանի, դերասան՝ Արամ Հայրապետյան): «Կարապի երգը» ռուս մեծ դասական Անտոն Չեխովի լավագույն ստեղծագործություններից է: Դա մի պատմություն է դերասանի մասին, ով մեն-մենակ մնալով իր հերոսների հետ, հանդիսականին պատմում եւ ներկայացնում է իր ապրումները, հույզերը, երազանքները եւ ձգտումները: Բեմադրիչ Գրիշա Մարգարյանը, ով ներկայացման բեմագիրն է ստեղծել, նաեւ երաժշտական եւ նկարչական ձեւավորումներն արել, չեխովյան մի քանի գործող անձանց փոխարինել է հայ դասական դրամատուրգիայի հերոսներով, նրանց մենախոսություններով: Ռուս դասականի պիեսի շրջանակում ներկայացվեց նաեւ հայկականը: Բեմադրությունը հավանությամբ ընդունեց բազմազգ հանդիսականը, մանավանդ որ ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ էր ընթանում:

Մինչ ներկայացումը ցուցադրվեց տեսաֆիլմ Մեծ հայրենականի առաջին օրերից հերոս ամրոց Բրեստի պաշպանությանը մասնակցած կապանցի զինվորների մասին, որոնց մի մասը զոհվեց հենց ամրոցի պաշտպանության ժամանակ: Կապանից մեկնած պատվիրակությունը այցելեց հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրեց հերոսների անունը հավերժացնող հուշակոթողի մոտ: Կապանյան խմբի հետ ժամանած ջութակահարուհին հնչեցրեց կոմիտասյան մեղեդիներ: 

Փառատոնի ավարտին եղան պարգեւատրումներ: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի տնօրեն Կամո Արզումանյանն արժանացավ փառատոնի դիպլոմին՝ հայ թատերարվեստի պրոպագանդման գործում ունեցած ավանդի համար: Դիպլոմի արժանացավ նաեւ դերասան Արամ Հայրապետյանը, որը նրան հանձնեց Բրեստի դրամայի ակադեմիական թատրոնի ղեկավար եւ փառատոնի տնօրեն Ալեքսանդր Կոզակը: 

«Միջազգային այդ փառատոնը լավագույն հարթակ է փորձի փոխանակման առումով, նաեւ  հնարավորություն է ստեղծում իմանալ այլ երկրների թատրոնների ստեղծագործական ուղղվածության մասին, հանդիպել թատերական գործիչների հետ: Մեր ներկայացմանը մասնակցում էին տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ասացին, որ կարոտ են մայր հայրենիքից ժամանած խմբերի ելույթներին: Դեռ ավելին, մեր պատվիրակությունը հյուրընկալվեց մի հայկական ընտանիքում, շատ ջերմ ընդունելություն էր»,- «Սյունյաց երկրին» փոխանցեց թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը: 

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը «Սպիտակ աշտարակ» փառատոնին առաջին անգամ մասնակցել էր 2016-ին՝ Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» վիպակի մոտիվներով ստեղծված բեմադրությամբ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40