Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտները՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

08.11.2024 11:48
969

Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ «ե» դասարանի (բնագիտական հոսք) աշակերտները՝ «Մեդիա գրագիտության շաբաթվա» շրջանակում, նոյեմբերի 7-ին հյուրընկալվեցին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում։

Դասղեկ Մարալ Վարդանյանի գլխավորությամբ նրանք ցանկություն էին հայտնել ծանոթանալ մարզային պարբերականի աշխատանքներին։

Լրատվամիջոցի խմբագիր Սամվել Ալեքսանյանը դպրոցականներին ներկայացրեց «Սյունյաց երկիր» պարբերականի և «Սյունյաց երկիր․ մշակութային» եռամսյա հանդեսի անցած ճանապարհը, ներկայիս գործունեության հիմնական ուղղությունները, լրատվական նյութերի պատրաստման պրակտիկան, լրագրողին ներկայացվող պահանջները, նաև խոսքի ազատության ու  բազմակարծության կարևորությունը՝ իբրև ժողովրդավարության անշրջանցելի պայման։

Դպրոցականներին հետաքրքրեց Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումների հանդեպ մարզային լրատվամիջոցի դիրքորոշումը։

Սամվել Ալեքսանյանը, դասղեկ Մարալ Վարդանյանի առաջարկությամբ, համառոտ տեղեկատվություն  ներկայացրեց «Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի առանձին համարների, մասնավորապես Սյունիքի քանդակագործությանը նվիրված համարի, ինչպես և հրատարկման նախապատրաստվող հերթական համարի մասին, որը նվիրված կլինի Սյունիքի մանրանկարչական արվեստին։

Իսկ գալիք շաբաթ լույս կտեսնի «Սյունյաց երկրի» բացառիկ համարը՝ նվիրված Սյունիքի մարզաշխարհին, որտեղ  արտացոլված կլինեն դպրոցականների ֆիզիկական և ռազմահայրենասիրական դաստիարակությանն առնչվող հարցեր ևս։

Մարի Նավասարդյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40