ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 9 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

04.01.2023 10:11
1199

Ամանորյա տոնական օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը սկսել է Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն կատարած շրջայցով։ Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող այս մանկապարտեզը, որը ստեղծման օրից ի վեր երբևէ հիմնանորոգման չի ենթարկվել, համայնքի ղեկավարի ներկայացմամբ ընգրկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրում, որպեսզի համայնքի երեխաները հնարավորություն ունենան հաճախելու ամբողջությամբ հիմնանորոգված, ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատություն։

????Շինարարական կազմակերպության ներկայացուցիչների հետ համայնքի ղեկավարը այսօր շրջել է մանկապարտեզի տարածքով, քննարկել աշխատանքների մեկնարկի հետ կապված մի շարք հարցեր։ Որպեսզի հիմնանորոգվող մանկապարտեզները հնարավորինս երկար ծառայեն երեխաներին՝ համայնքի ղեկավարը շինարարության պատասխանատուներին հորդորել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքների որակին և իր խոսքում նաև նշել, որ ինքը ևս այս մանկապարտեզի սան է եղել և մանկության բարի հուշերը կապված են հենց այս մանկապարտեզի հետ։

????Հարմարավետ պայմաններից բացի, ծրագիրը կլուծի ևս մեկ կարևոր խնդիր. վեց խմբով գործող մանկապարտեզը հիմնանորոգումից հետո հնարավորություն կունենա ընդունելու ավելի մեծ թվով փոքրիկների:

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 295 060 964 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 80% է` 236 048 771 ՀՀ դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 20%` 59 012 192 ՀՀ դրամ:

????Շինարարական կազմակերպությունը՝ «Աժդանակ» ՍՊԸ

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40