Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ ռազմագերիներին տանջելու համար. Ադամ Շիֆ

24.03.2021 11:22
1267

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը անդրադարձել է Human Rights Watch-ի՝ հայ ռազմագերիների մասին վերջին զեկույցին:

Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Facebook-ում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին։

««Human Rights Watch»-ի հրապարակած վերջին զեկույցը հաստատում է այն, ինչից շատերս վախենում էինք: Ադրբեջանի զինված ուժերը բռնությունների են ենթարկել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց: Մոտավորապես 200 ռազմագերի անօրինական կերպով դեռևս պահվում են Ադրբեջանում, կա հետագա բռնությունների ռիսկ: Հայ ռազմագերիներին կտտանքների ենթարկելը միջազգային իրավունքի և Ժնևյան կոնվենցիայի կոպտագույն խախտում է, և բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ներկայացրել է բանաձև, որով կոչ է արել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց:

«Ես նաև կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանն ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և պարտավորեցնել Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք հայտարարեն նոյեմբերի 9-ի հայտարարությանը հավատարիմ մնալու կարևորությունը»,- գրել է կոնգրեսմենը:

Շիֆը նաև հավելել է, որ գործընթացի ամեն վայրկյան ձգձգումն ավելացնում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների տառապանքը:

«Վճռական գործողությունների ժամանակը հիմա է», – ավարտել է իր գրառումը կոնգրեսականը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները և ներկայացրել զեկույցում։

Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40