ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

11.01.2023 22:58
2717

Հայաստանի օրվա իշխանությունն իր ազգադավ ծրագրերից հանրության ուշադրությունը շեղելու և դրանց դեմ պայքարողների նկատմամբ ապօրինի հետապնդումները շարունակելու նոր շրջափուլ է սկսել: Կեղծ օրինանակության շղարշով քողարկելով իր հակապետական և հակաժողովրդավարական գործելակերպը՝ իրավապահ համակարգը կրկին թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Ընդամենն ամիսներ առաջ կուսակցության գրասենյակներում և կուսակցության անդամների բնակարաններում իրականացված տասնյակ խուզարկություններին, ձերբակալումներին և կալանավորումներին, այսօր ավելացան նորերը: Այսօր ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը: Այս ընկերների բնակարաններում իրականացվել են նաև խուզարկություններ:

Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը:

Արձանագրելով Դաշնակցության և նրա համակիրների նկատմամբ օրվա իշխանության իրականացվող քաղաքական հալածանքների նոր թափի մասին, բոլորի ուշադրությունն ենք հրավիրում հանգամանքի վրա, որ օրվա իշխանությունը նախապատրաստում է ազգագործան հերթական քայլը:

133 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, կանգնած է եղել Հայոց պետականության կերտման և ամրացման ակունքներում: Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40